Четверг, 26.06.2025, 00:43Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մոլիեր Ժան Բատիստ
18:01
Մոլիեր Ժան Բատիստ
Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, թատերական գործիչ Մոլիերը 
ռեալիստական դրամատուրգիայի և «բարձր կամ նոր կատակերգության» հիմնադիրներից է, թատերարվեստի բարեփոխիչներից:

Մոլիերը (իսկական անուն-ազգանունը՝ Ժան-Բատիստ Պոքլեն) 1639 թ-ին ավարտել է Կլերմոնի ճիզվիտական քոլեջը: 1643 թ-ին, Մոլիեր կեղծանվամբ, մի քանի դերասանների հետ ստեղծել է «Փայլուն թատրոնը»: 1645–58 թթ-ին խաղընկերների հետ շրջագայել է Ֆրանսիայի գավառներում: Թատերախմբի համար գրել է փոքրածավալ ուրախ կատակերգություններ և ֆարսեր («Ճարպիկը կամ խոչընդոտները», 1663 թ., «Սիրային անախորժություններ», 1663 թ.), որոնց սյուժեները փոխառված են իտալական պիեսներից: Մոլիերը, հենվելով ֆրանսիական ժողովրդական թատրոնի ավանդույթների և Վերածննդի մարդասիրական գաղափարների վրա, օգտագործելով կլասիցիզմի փորձը, ստեղծել է նոր տիպի` սոցիալ-կենցաղային կատակերգության ժանրը: Նա իր կատակերգություններով («Ծիծաղելի սեթևեթուհիները», 1660 թ., «Տղամարդկանց դպրոցը», 1661 թ.) արտահայտել է գեղարվեստական նոր սկզբունքներ՝ իրականության ճշմարտացի պատկերում, կերպարների անհատականացում: «Կանանց դպրոցի քննադատությունը» (1663 թ.) և «Վերսալյան էքսպրոմտ» (1682 թ.) պիեսներում հաստատել է իր գեղագիտական ըմբռնումները:
Մոլիերի տաղանդն ավելի վառ արտահայտվել է «Տարտյուֆ» (1669 թ.), «Դոն Ժուան» (1683 թ.) կատակերգություններում, որտեղ ծաղրել է բարեպաշտության և առաքինության դիմակի տակ թաքնված հասարակության երկերեսանիությունը, ազնվականության հոգևոր սնանկացումն ու անբարոյականությունը: Մոլիերի ազատախոհական գաղափարախոսության, ազնվականական իշխող խավի սպանիչ քննադատության համար երկար ժամանակ արգելվել են «Տարտյուֆի» և «Դոն Ժուանի» բեմադրությունները:
«Միզանտրոպ» (1667 թ.) կատակերգության մեջ Մոլիերն անխնա քննադատել է իշխող խավի արատները, մերկացրել չարիքի արմատները: Նրա վճռականությունը և անհաշտվողականությունն արտահայտվել են հատկապես հասարակ մարդկանց՝ գործունյա, խելացի, կենսուրախ սպասավորների և սպասուհիների կերպարներում («Ժլատը», 1668 թ., «Քաղքենին ազնվական», 1671 թ., «Երևակայական հիվանդ», 1674 թ.):
Մոլիերի պիեսներում իրականության երգիծական պատկերման գույները խիստ չափազանցված և խտացված են: Նա ֆրանսիական կատակերգությունը բարձրացրել է դասական արվեստի մակարդակի՝ պահպանելով նրա օրգանական կապը ժողովրդական ֆարսի («Սկապենի արարքները», 1676 թ.) հետ: Մեծ է Մոլիերի պատմական դերը ֆրանսիական կատակերգության հետագա զարգացման մեջ՝ Ժան-Ֆրանսուա Ռենյարից մինչև Պիեռ Օգյուստեն Բոմարշե:
Մոլիերի ստեղծագործությունն ազդել է նաև հայ գրողների (Խորեն Գալֆայան, Նիկողայոս Փուղինյան, Գաբրիել Սունդուկյան, Հակոբ Պարոնյան) վրա: XIX դարից հայ թատրոնում բեմադրվել են Մոլիերի պիեսները՝ «Դոն Ժուան», «Երևակայական հիվանդ», «Տարտյուֆ», «Քաղքենին ազնվական», «Սկապենի արարքները», «Ժորժ Դանդեն», «Բռնի ամուսնություն», «Ագահը» և այլն:
Մոլիերի առաջին հայ թարգմանիչներից են Տիգրան Տետեյանը և Գևորգ Չմշկյանը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 502 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: