Четверг, 26.06.2025, 00:38Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մոնղոլիա
18:14
Մոնղոլիա
Մոնղոլիան պետություն է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մոնղոլական Ալթայ, Խանգայ և Գոբիական Ալթայ լեռնաշղթաները, Խենտեյ բարձրավանդակը և Գոբի անապատը: Երկրի հյուսիսում կան խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ: Ընդերքը հարուստ է քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի, մոլիբդենի, ֆոսֆորիտների, ասբեստի պաշարներով:
Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով: Խոշոր գետերն են Սելենգան, Կերուլենն ու Օնոնը, լճերը՝ Ուբսու Նուրը, Խյարգաս Նուրը, Խուբսուգուլը, Խարա Ուս Նուրը:
Երկրի կենտրոնական և արևելյան մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը՝ փետրախոտը, շյուղախոտը, Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը: Անտառներն զբաղեցնում են տարածքի 10 %-ը և տարածված են գլխավորապես լեռներում:
Կենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղը, Պրժևալսկու ձին, վիթը, վայրի ուղտը: Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, որմզդեղն և այլն:
Մոնղոլիայի տարածքում առաջին ցեղային կազմավորումը եղել է նախամոնղոլական հուննու ցեղային միությունը (մ.թ.ա. III – մ.թ. I դարեր), որին հաջորդել է սյանբի ցեղային միությունը: Բուն մոնղոլական պետությունն ստեղծվել է XII դարի վերջին – XIII դարի սկզբին, երբ 1206 թ-ին Նոյոն Թեմուչինը հաղթեց իշխանության համար պայքարում, և մոնղոլական նոյոնների մեծ ղուրուլթայում (համագումար) մեծ խան հռչակվեց Չինգիզ խանը: Նրա օրոք հողը դարձավ պետական սեփականություն, ստեղծվեց կենտրոնական հրամանատարությամբ մեծ և կարգապահ բանակ: Արդեն XIII դարի կեսին Չինգիզ խանը նվաճեց Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան, Իրանը, Այսրկովկասը, որոշ տարածքներ Ռուսիայից: Մոնղոլական արշավանքների հետևանքով ստեղծվեց մի հսկայածավալ պետություն, որը, սակայն, XIV դարի վերջին քառորդին դադարեց գոյություն ունենալուց: Միացյալ մոնղոլական պետությունը վերականգնել չհաջողվեց: Մոնղոլիան բաժանվեց 2 մասի՝ Հարավային (ներքին) և Հյուսիսային (արտաքին), որոնց միջև սահմանը դարձավ Գոբի անապատը: Արտաքին Մոնղոլիայում էլ 1921 թ-ին ստեղծվեց անկախ մոնղոլական պետությունը, որը 1924 թ-ին հռչակվեց Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն (1992-ից՝ Մոնղոլիա):
Մոնղոլիայի ազգային կազմը միատարր է. ավելի քան 90 %-ը մոնղոլներ են, բնակվում են նաև ղազախներ, բուրյաթներ, չինացիներ և այլք: Դավանում են բուդդայականություն (լամայականություն): Տոլա գետի հովտում է գտնվում մայրաքաղաք Ուլան Բատորը (թարգմանաբար՝ Կարմիր շուկա): Քաղաքի շրջակայքում է Գանդան մենաստանը (XVIII–XIX դարեր), որտեղ գտնվում են Մոնղոլիայի խոշորագույն բուդդայական տաճարը՝ Մեգջիտ Զանրայսեգը, և Զոյչժին Լամայնսումե տաճարը (այժմ՝ Կրոնի պատմության թանգարան):
Խոշոր քաղաքներն են Ուլան Բատորը, Դարխանը, Էրդենետը:
Մոնղոլիայի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ձիերի, ուղտերի գլխաքանակը կազմում է 22–24 մլն: Այս ճյուղը հումքով ապահովում է թեթև և սննդի արդյունաբերությանը. արտադրում են կաթնամթերք, կաշի, կոշիկ, մուշտակ և այլն: Արդյունաբերական ամենախոշոր ձեռնարկությունը «Էրդենտ» հանքահարստացուցիչ կոմբինատն է, որն  աշխարհի` այս ճյուղի 10 խոշորագույն գործարաններից մեկն է: Կան նաև գորգերի, ապակու և հախճապակու, փայտամշակման ձեռնարկություններ:
Մոնղոլիայի մշակույթն ունի հին ավանդույթներ: Պահպանվել են բազմաթիվ կառույցներ, բուդդայական տաճարների մնացորդներ, որոնց բնորոշ են տեղական ավանդույթների և չինական ազդեցության տարրերը՝ զոհասեղաններ, աստվածների ու կենդանիների կավե արձանիկներ, զարդանախշ զենքեր: Մոնղոլիայի գյուղական բնակավայրերի կացարանների հիմնական տիպը փայտե հիմնակմախքով թաղիքե յուրդն է, քաղաքներում կառուցված են կանոնավոր հատակագծով քարե շենքեր: 
Հանրահայտ են խոշոր նվաճողներ Չինգիզ խանը, Լենկթեմուրը և նրանց ժառանգները:
Просмотров: 334 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: