Пятница, 19.12.2025, 02:53Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մորթի
18:29
Մորթի
Մորթին կենդանու մշակված մաշկն է՝ մազային ծածկույթով (լրիվ կամ մասնակի պահպանված): Պատրաստվում է մորթատու և ծովային գազանների, ընտանի կենդանիների մաշկից: Մորթեղենի պահանջը բավարարվում է բնական մորթեղենի արտադրությամբ՝ գազանաբուծության, ոչխարաբուծության, ճագարաբուծության ընդլայնման ու նոր տեսակների ստացման ճանապարհով, արհեստական մորթեղենի արտադրության ավելացմամբ: Մորթեղենը լինում է ձմեռային և գարնանային: Ձմեռային է համարվում ձմռանը քուն չմտնող գազանների (հովազ, սկյուռ, ջրասամույր, մշկամուկ, նապաստակ, աղվես, ընձառյուծ, ջրաքիս, սամույր և այլն) մորթին: Այդ կենդանիների մազափոխությունը (մազաթափում) կատարվում է գարնանն ու ամռանը:
Գարնանային է համարվում ձմռանը քուն մտնող գազանների (շերտավոր սկյուռ, խլուրդ, արջամուկ, գետնասկյուռ, հնգամատ ճագարամուկ, գերմանամուկ) մորթին: Այդ գազանների մազածածկույթը փոխվում է տարին 1 անգամ: Կենդանու մաշկն առավել արժեքավոր է մազաթափումից հետո: Մորթեղենի որակի գնահատման առումով կարևոր են մազածածկույթի խտությունը, բարձրությունը, փայլը, մազի ամրությունը, լուսակայունությունը, մազի և մաշկահյուսվածքի կապակցվածության ամրությունը, մաշկահյուսվածքի և մազի առաձգականությունը, ջրակայունությունը, ներկի ամրությունը, արատների բացակայությունը: Մորթու կարևոր ցուցանիշը մաշադիմացկունությունն է. առավել մաշադիմացկուն է ջրասամույրի մորթին:
Արհեստական մորթին բնական մորթուն խիստ նման տեքստիլ արտադրանք է: Կիրառվում է հագուստի, գլխարկների, հարդարանքի համար: Լայնորեն տարածված են գործվածքային և տրիկոտաժային արհեստական մորթիների երկարախավ (նմանակում են թանկարժեք բնական՝ ջրաքիսի, կզաքիսի, ջրարջի, մշկամկան, կապիկի, աղվեսի մորթիներին), ցածրադիր խավով (մտրուկի, հորթի, փոկի մորթիներին) տեսակները: Մորթին բաղկացած է կրող հիմքից (աստառ) և խավածածկույթից: Տարբերում են գործվածքային, տրիկոտաժային, միջնակարով, սոսնձային և էլեկտրաստատիկ դաշտում խավի սոսնձմամբ ստացված արհեստական մորթիներ:
Արհեստական մորթու արտաքին տեսքը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է նմանակվող մորթու գույնը, նախշը, խավի տեղադրությունը: Վերջնամշակմամբ ապահովվում են մորթու ճմռթակայունությունը, աղվամազությունը, ջրամերժությունը. մեխանիկական, ջերմային և քիմիական մշակմամբ ստեղծվում է նախշավոր կամ դրոշմազարդ պատկեր:
Просмотров: 400 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: