Четверг, 26.06.2025, 00:49Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մոտոցիկլներ
18:20
Մոտոցիկլներ
Մոտոցիկլները ոտնակով հեծանիվներից շատ ավելի ծանր ու հզոր մեքենաներ են, որոնց վրա տեղադրված են բենզինով աշխատող շարժիչներ: Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն  ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան: 
Բենզինով աշխատող շարժիչով առաջին մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թ-ին Գերմանիայում: 
Հեծանիվների նման, մոտոցիկլները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ տարրեր: Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից: Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով: Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է: 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլներն անվանում են մոտոռոլլերներ: Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ: Մեծ և թանկարժեք մոտոցիկլները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտ շարժիչներ: Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը: Մոտոցիկլի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով: Ներկայումս բազմաթիվ մոտոցիկլների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր:
Просмотров: 383 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: