Четверг, 26.06.2025, 00:39Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մուր Հենրի Սպենսեր
18:35
Մուր Հենրի Սպենսեր
Անգլիացի քանդակագործ և նկարիչ Հենրի Մուրն իր ստեղծագործությամբ քանդակագործությունը հարստացրել է ձևաստեղծման նոր 
գեղարվեստական մեթոդներով: 

Հենրի Մուրը 1919–21 թթ-ին սովորել է Լիդսի գեղարվեստական, 1921–25 թթ-ին՝ Լոնդոնի արվեստի թագավորական (այստեղ դասավանդել է մինչև 1933 թ.) քոլեջներում: Հետագայում դասավանդել է նաև Չելսիի և Սլեյդի գեղարվեստական դպրոցներում: Հետաքրքրվել է Հին Հունաստանի, նաև էտրուսկների և մայաների քանդակագործությամբ, ուսումնասիրել Բրիտանական թանգարանի ազգագրական հավաքածուն, այցելել Իտալիա: Նյութի գաղափարին հավատարիմ (ստեղծել է «նյութերի ճշմարտության» ուղղությունը)՝ 1920-ական թվականներից նա կերտել է բնության և Երկրի սկիզբը խորհրդանշող քանդակներ, որտեղ գերակշռում են կանանց ֆիգուրները, ընտանիքին ու մայրությանը նվիրված և այլ թեմաներով կոմպոզիցիաները («Թագավորը և թագուհին», 1952–53 թթ., «Պառկած ֆիգուր»,1957–58 թթ., «Մայրը և երեխան», «Ընտանիք», 1945–49 թթ., «Պառկած մայրը և երեխաները», 1961 թ.): 
Վաղ շրջանի գործերին առավել բնորոշ է ռեալիստական ոճը, հետագայում քանդակագործը դիմել է վերացական (աբստրակտ) ձևերի: 
1930-ական թվականներին հակվել է մոդեռնիզմին և սյուրռեալիզմին՝ արձագանքելով Պաբլո Պիկասսոյի, Ալբերտո Ջակոմետտիի, Կոնստանտին Բըրնկուշիի ստեղծագործական որոնումներին: 1936 թ-ին Լոնդոնում մասնակցել է սյուրռեալիստների ցուցահանդեսին: 
Մուրը 1943–44 թթ-ին Նորթհեմպտոնի Սբ Մատթեոս եկեղեցու համար ստեղծել է «Տիրամայրը մանկան հետ» քանդակը: 1940-ական թվականներին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսից հետո նա հռչակվել է XX դարի լավագույն վարպետներից մեկը: Վենետիկի (1948 թ.) և Սան Պաուլոյի (1953 թ.) բիենալեներում արժանացել է միջազգային մրցանակների: Մուրը քանդակների կոմպոզիցիաներ է ստեղծել «Թայմս» թերթի խմբագրության (Լոնդոն), Լինկոլնի կենտրոնի (Նյու Յորք), Լամբերտ բանկի (Բրյուսել), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Փարիզ) և այլ շենքերի համար: 1984 թ-ին ստեղծել է «Թիթեռ» քանդակը՝ նվիրված Բեռլինի հիմնադրման 750-
ամյակին (տեղադրվել է 1987 թ-ին, Բեռլինում): Մուրը հորինվածքների համար օգտագործել է փայտ, քար, բրոնզ, երկաթբետոն և այլ նյութեր: Նա երբեք չի հրապուրվել «մաքուր» ձևերով. իր ստեղծագործության մեջ նախընտրել է բնական ձևերը՝ մաշված քարերը, լեռնային քարանձավները, մարդու մարմինը՝ որպես ամբողջական օրգանական համակարգ, և այլն: Ստեղծել է նաև ջրանկարներ և գծանկարների շարք (նվիրված է 1940-ական թվականների Լոնդոնի կյանքին): 
Նրա ստեղծագործությունները ճանաչվել են հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո և պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Նյու Յորքի ժամանակակից արվեստի և այլն): 
Մուրը պարգևատրվել է «Արվեստին մատուցած ծառայությունների համար» (Մեծ Բրիտանիա) և «Փառքի ասպետ» (արվեստում ակնառու հաջողությունների համար, Մեծ Բրիտանիա և Համագործակցության երկրներ) շքանշաններով:
Քանդակագործի աճյունն ամփոփվել է Լոնդոնի Սբ Պողոսի տաճարում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 320 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: