Четверг, 26.06.2025, 00:47Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մթնոլորտային տեղումներ
17:13
Մթնոլորտային տեղումներ
Երբ արևը տաքացնում է ծովերի ու օվկիանոսների մակերևույթի, գետերի ու լճերի ջուրը, այն փոխակերպվում է թափանցիկ, անտեսանելի գոլորշու: Տաք օդի հոսքի հետ ջրային գոլորշին բարձրանում է վեր, որտեղ օդն ավելի սառն է, քան Երկրի մակերևույթին: Սառչելով՝ գոլորշին խտանում է և վերածվում ջրի մանրիկ կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնք, միախառնվելով, խոշորանում  են, ծանրանում և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են գետին՝ առաջացնելով տեղումներ:
Մթնոլորտային տեղումների հիմնական տեսակներն են անձրևը, ձյունը, կարկուտը:
Անձրևը տեղումներից ամենատարածված ու հայտնի տեսակն է: Անձրևի կաթիլներն ունենում են 0,05–7 մմ տրամագիծ, սակայն օդի վերընթաց հոսանքների դեպքում Երկրի մակերևույթ են հասնում միայն 2 մմ-ից ավելի տրամագիծ ունեցող կաթիլները:
Ձյունը մթնոլորտային պինդ տեղումներից է, առաջանում է 0օC-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Նախ գոյանում են սառցի մանր բյուրեղիկներ, որոնց շուրջը գոլորշիները խտանալով կազմում են փաթիլներ և թափվում գետին: 
Երբեմն տաք օդի հետ վեր բարձրացող ջրային գոլորշիները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ ջերմաստիճանը ցածր է –15օC-ից: Այնտեղ միշտ կան սառցի բյուրեղիկներ, որոնք, շարժվելով վեր ու վար, աստիճանաբար պատվում են սառցի նորանոր շերտերով, մեծանում են և թափվում որպես կարկուտ: Կարկտահատիկի չափերը շատ տարբեր են, տրամագիծը կարող է հասնել մինչև 40 մմ-ի, իսկ քաշը՝ 200–300 գ-ի: Կարկուտը մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը. ոչնչացնում է ցանքերը, այգիները, ջարդում ծառերը:
Ըստ ուժգնության և տևողության՝ տեղումները լինում են հորդառատ՝ սկսվում և ավարտվում են հանկարծակի, արագ  են և շատ ուժգին, տեղատարափ՝ կարճատև են, միջին ուժգնության, մանրամաղ՝ երկարատև են և թույլ ուժգնության: 
Կան նաև այնպիսի մթնոլորտային տեղումներ, որոնք առաջանում են Երկրի մակերևույթին՝ նրա հետ գոլորշիներով հագեցած օդի անմիջական շփումից: Այդպիսի տեղումներից են ցողն ու եղյամը:
Ցողն առաջանում է այն պատճառով, որ գիշերը հողն ու բույսերը կորցնում են իրենց ջերմության զգալի մասը, և օդը գետնամերձ շերտում այլևս չի կարողանում պահել այնքան գոլորշի, որքան ցերեկը՝ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում: Խոնավ օդը որոշակի ջերմաստիճանում, որը կոչվում է ցողի կետ, Երկրի սառը մակերևույթին առաջացնում է ցող: Ցողի մի մասը, սովորաբար, արևածագից հետո գոլորշիանում է, իսկ մյուս մասը՝ ներծծվում: Եթե ցողառաջացումը տեղի է ունենում օդի գետնամերձ շերտի բացասական ջերմաստիճանի պայմաններում, ինչը սովորաբար լինում է վաղ գարնանն ու ուշ աշնանը, ապա գոյանում է եղյամ: 
Ձմռան ուժեղ սառնամանիքների և մառախուղների ժամանակ ծառերի, թփերի, հաղորդալարերի վրա առաջանում են ավելի խոշոր սառցաբյուրեղներ՝ ճենճառ:
Տեղումների քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ օդի ջերմաստիճանից, մթնոլորտի շրջանառությունից, տեղանքի բարձրությունից, դիրքադրությունից: Այս և բազմաթիվ այլ գործոններով պայմանավորված՝ տեղումները Երկրագնդի վրա տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ: Երկրի վրա տարեկան թափվում են մոտ 577 հզ. կմ3ծավալի տեղումներ: Դրա 50%-ը թափվում է հասարակածի հյուսիսային և հարավային 20օ լայնությունների միջև (տարեկան միջինը՝ 2000–3000 մմ): 20– 35օ լայնություններում՝ արևադարձային գոտում, տեղումների քանակը հասնում է նվազագույնի՝ տարեկան մինչև 500 մմ: Այս գոտու ներքին շրջաններում և արևմտյան ծովափերին երբեմն տարիներով անձրև չի լինում, սակայն արևելյան ծովափնյա շրջաններում ծովային տաք հոսանքների և պասսատների շնորհիվ թափվում են առատ տեղումներ:
Բարեխառն լայնություններում տեղումների քանակը վերստին ավելանում է, տարեկան միջինը՝ 800 մմ, ներքին շրջաններում՝ 300–400 մմ:
Բարձր լայնություններում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում տեղումների տարեկան քանակը խիստ նվազում է (200–300 մմ՝ Երկրի վրա թափվող տեղումների 4%-ը):
ՀՀ տարածքում առավելագույն տեղումներ գրանցվել են «Արագած» բարձրլեռնային կայանում (1065 մմ),  նվազագույնը՝ Երասխավանում (215 մմ):
Просмотров: 419 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: