Четверг, 26.06.2025, 00:43Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 11 » Մխիթար Գոշ
17:35
Մխիթար Գոշ
Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի խոշոր ներկայացուցիչներից է, գիտնական, օրենսգիր, դավանաբան, 
մատենագիր, առակագիր: Գոշի «Գիրք Դատաստանի» երկը իրավունքի բացառիկ հուշարձան է հայ 
իրականության մեջ, իսկ առակների ժողովածուն՝ առաջին արձակ 
գեղարվեստական ստեղծագործությունը հայ գրականության մեջ: 

Մխիթար Գոշը սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ, ի վերջո հաստատվել է Գետիկ վանքում: Որոշ ժամանակ անց վանքը և շրջակա գյուղերը երկրաշարժից ավերվել են: 
1191 թ-ին Գոշը, Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) անգամ հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու: 
Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել քաղաքական և պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205 թ-ի Լոռեի և 1207 թ-ի Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Բ Մեծի խոստովանահայրն ու խորհրդատուն: 
Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով:
Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերի վերաբերող մեկ տասնյակից ավելի աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն:
 Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184 թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է: Գրել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու, հայոց պետականության վերստեղծման, ապագա թագավորության պետական և իրավական հիմունքները սահմանելու, Հայ եկեղեցու դիրքերն ամրապնդելու, օտարների դեմ պայքարում ազգային ինքնությունը պահպանելու նպատակով: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Գոշը ձգտել է ստեղծել ազգային օրենսգիրք, բավարարել հայ հասարակության բոլոր խավերի իրավական պահանջմունքները, կանոնակարգել նրանց իրավահարաբերությունները, պաշտպանել համազգային շահերը, ժողովրդի ինքնությունն ու քաղաքական պայքարը: 
Ըստ Գոշի՝ պետությունն ու եկեղեցին այն 2 հիմնասյուներն են, որոնք պահում են հասարակության ամբողջ շենքը՝ որպես քաղաքական իրողություն: Օրենսգիրը ռազմաքաղաքական ուժեղ ու կենսունակ պետության գրավականը համարել է կենտրոնացված ու հզոր թագավորական իշխանությունը: Նման թագավորական իշխանություն ստեղծելու համար առավել կարևորել է Հայ եկեղեցու դերը:
Դատաստանագրքում մեղքն ընկալվում է 2 իմաստով՝ կրոնական և իրավական. ըստ այդմ էլ Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն, աստիճանազրկում, պաշտոնազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, գույքային-դրամական տույժեր): Ընդ որում, պատիժը պետք է ունենա ոչ թե տանջելու, վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու, դաստիարակելու նպատակ:
Արդարամտության գաղափարը Գոշն ամրապնդել է օրենքով և բոլոր խավերի համար սահմանել հավասար պատիժ: Հստակորեն սահմանազատել է թագավորի, եկեղեցու, իշխանների և ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները: Նա պաշտպանել է կնոջ շահերը, հատուցում նախատեսել այն ամուսինների համար, ովքեր ստորացնում, ծեծում են իրենց կանանց: 
Դարեր շարունակ «Գիրք Դատաստանի»-ն կիրառվել է ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում, հայ գաղթավայրերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում, Սուդանում: Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880 թ-ին: Թարգմանվել և հրատարակվել է լատիներեն, լեհերեն, հայատառ ղփչաղերեն, վրացերեն, ռուսերեն:
Բացառիկ արժեքավոր է նաև Մխիթար Գոշի առակների ժողովածուն, որով XII դարի հայ գրականություն է մուտք գործել առակը՝ որպես ժողովրդական բանարվեստի տեսակ: Ժողովածուն բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առակներում հիմնականում արծարծվել են հասարակական ու կենցաղային խնդիրներ, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերություններ: Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակով. դրվատել է առաքինությունը, ծաղրել թերությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանել է չարիքը, մերժել պատերազմները, արդարացրել միայն հայրենապաշտպան կռիվը:
Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թ-ին, Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:
Միջնադարում Գոշի մասին հյուսվել են բազմաթիվ պատմություններ, որտեղ նա սրբացվել է:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ:
Մխիթար Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև, Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում՝ վանք և գյուղ: 
Տես նաև ԱռակԳոշավանք:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 407 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: