Четверг, 26.06.2025, 00:54Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Февраль 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Февраль » 16 » Նահապետ Քուչակ
15:13
Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-
գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) 
երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: 

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.

Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...

Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):

Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:
Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.

Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:

Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:
Просмотров: 435 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: