Четверг, 26.06.2025, 07:43Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Օդանավակայան
22:11
Օդանավակայան
Օդանավակայանի հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները: Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները: Միջազգային օդանավակայաններն աշխատում են օր ու գիշեր՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին: Աշխարհի խոշորագույն օդանավակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ: Օդանավակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ: Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագրային կետ, որտեղից նրանք ուղևորվում են դեպի ինքնաթիռ:
Բետոնից, ապակուց ու մետաղից կառուցված շենքն օդանավակայանի կայարանաշենքն է: Աշտարակը հրամաններ արձակելու գլխավոր վայրն է՝ կարգավարական կետը, որտեղից կարգավարը (դիսպետչեր) ռադիոյով կապ է հաստատում օդանավերի հետ, ցուցումներ տալիս, թե որ թռիչքուղում վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է եղանակի տեսությունը: Ռադիոտեղորոշիչի էկրանների վրա կարգավարը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով: Դա նրան օգնում է ղեկավարելու ինքնաթիռի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ մառախուղը կամ ամպամածությունը: Թռիչքադաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են, որոնց ուղարկած ազդանշանների օգնությամբ օդաչուները գտնում են դեպի օդանավակայան տանող երթուղին: 
Կայարանաշենքի առջևի բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են ինքնաթիռները, որոնցից մի քանիսի կողքին հռնդում են վառելիքով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռններ: Դրանք ինքնաթիռը լիցքավորում են վառելիքով: Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ, որոնց ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները: Ուղևորներն ինքնաթիռին մոտենում են ավտոբուսներով կամ անմիջապես՝ կայարանաշենքի հատուկ ելքերով: 
Միջազգային օդանավակայաններում աշխատում են հազարավոր բանվորներ, որոնք զբաղված են շենքերը և շրջակայքը մաքրելով, ինքնաթիռները վառելանյութով լիցքավորելով և տեխնիկապես սպասարկելով, բեռներն ու ուղեբեռները բեռնաթափելով ու բարձելով, ինչպես նաև թռիչքի մեկնող ուղևորների համար ուտելիք և անհրաժեշտ պարագաներ պատրաստելով: Օդանավակայանի այլ ծառայողներ ուղևորներին սպասարկում են մինչև թռիչքը: 
Օդանավակայանում գործում են հատուկ ծառայություններ՝ կարգավարական կետը, ներգաղթի և անձնագրային հսկողությունը, մաքսատունը, բժշկական սպասարկումը: Անվտանգության ծառայությունը զննում է ուղևորներին, ստուգում է ուղեբեռները կամ ռենտգենանկարահանում է դրանք՝ թաքցված պայթուցիկ նյութեր, զենք կամ թմրանյութեր հայտնաբերելու նպատակով:
ՀՀ-ում գործում են «Զվարթնոց», «Էրեբունի», Գյումրիի և այլ օդանավակայաններ:  
Просмотров: 387 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: