Четверг, 26.06.2025, 05:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Օդապարիկներ և դիրիժաբլներ
22:11
Օդապարիկներ և դիրիժաբլներ
Մեր օրերում օդապարիկները զվարճության և սպորտի բնագավառների մաս են: Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար: Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թ-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:
Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին: Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով: 1804 թ-ին Սանկտ Պետերբուրգում ռուս գիտնական Յա. Զախարովը և բելգիացի ֆիզիկոս Է. Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու համար: XIX դարի կեսերին օդապարիկներն սկսել են լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն): 
Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ: Այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին:
Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թ-ին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Հ. Մենիեն: Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով: 1852 թ-ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի, մինչև 11 կմ/ժ արագությամբ թռիչքը:
Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ճշգրիտ սարքաշինության նվաճումները հնարավորություն ընձեռեցին ստեղծելու դյուրակառավարելի օդապարիկներ:
Մինչև 1930-ական թվականների կեսերը ուղևորատար օդապարիկները և դիրիժաբլները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով: Սակայն ջրածինը դյուրությամբ բոցավառվում էր, և մի շարք աղետներից հետո, անվտանգության նկատառումներով, ստիպված եղան հրաժարվել դրանից: 1937թ-ի մայիսի 6-ին Նյու Յորքից ոչ հեռու վայրէջք կատարելիս բոցավառվեց և ընկավ 245 մ երկարությամբ «Հինդենբուրգ» դիրիժաբլը. 97 ուղևորներից 36-ը զոհվեցին: Հետագա տարիներին օդապարիկները և դիրիժաբլներն սկսեցին լցնել հելիում գազով, որը չի այրվում և այդ առումով ջրածնից անհամեմատ անվնաս է:
Ժամանակակից օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից: Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը: Օդապարիկի ներքևում ճոպաններից կամ առասաններից կախված է զամբյուղ-գոնդոլը: Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր:
Զամբյուղի հիմնակմախքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է օդը՝ օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում: Վայրէջքի ժամանակ բացում են փականը կամ անջատում են գազայրոցը, գնդի ներսում օդը սառչում է, և օդապարիկն սկսում է վայր իջնել:

Դիրիժաբլներ 
1852 թ-ին ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը կառուցեց երկարավուն, սիգարաձև, փոքր շոգեմեքենայով պտտման մեջ դրվող թիապտուտակով և ղեկով հանդերձված, թեթև գազով լցված մի կառուցվածք, որն անվանեց դիրիժաբլ (ֆրանսերեն՝ կառավարելի): 1900 թ-ին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը: XX դարի սկզբին արդեն գոյություն ունեին դիրիժաբլով ուղևորներ և բեռներ փոխադրող ընկերություններ: Ժամանակակից դիրիժաբլները շարժվում են անաղմուկ, անվտանգ են և հարմարավետ: Որպես կանոն՝ դրանք լցվում են հելիումով: Դիրիժաբլի հատակի տակ գտնվում է փակ գոնդոլը, որը նախատեսված է մինչև 20 ուղևորի համար: Գոնդոլի վրա ամրացված են դիրիժաբլը շարժման մեջ դնող շարժիչները: Օդաչուն թռիչքը ղեկավարում է մեծ ղեկով:
Որպես ուղևորների փոխադրամիջոց՝ դիրիժաբլները լայն տարածում չունեն, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ  օգտագործվում են լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար: Մեծ չափերի, դժվար ղեկավարման ու դանդաղաշարժության պատճառով դիրիժաբլները լայն կիրառությունից դուրս են մղվել:
Просмотров: 369 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: