Четверг, 26.06.2025, 05:30Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Օգոստոս Օկտավիանոս
22:09
Օգոստոս Օկտավիանոս
Քաղաքական գործիչ, դիվանագետ Օգոստոս Օկտավիանոսը 
Հռոմի առաջին կայսրն է` մ. թ. ա. 27 – մ. թ. ա. 14 թթ.: 
Նրա կառավարման տարիներին Հռոմը վերականգնել է 
նախկին հզորությունը, ծաղկել են գրականությունն ու արվեստը:

Օգոստոս (լատիներեն է. նշանակում է սրբազան, հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն) Օկտավիանոսը (մ. թ. ա. 27 թ-ից` Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը: Կեսարի սպանությունից հետո Օկտավիանոսը Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ եռապետությունը (մ. թ. ա. 43 թ.) և պատժել Կեսարի հակառակորդներին: Սակայն եռապետությունը երկար չի գոյատևել. Օկտավիանոսը մ. թ. ա. 36 թ-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ: Սենատը և քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը պաշտպանել են Օկտավիանոսին: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ Օկտավիանոսի տարած հաղթանակով ավարտվել են քաղաքացիական պատերազմները, և ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օկտավիանոսի ձեռքում: 
Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը, այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն: 
Մ. թ. ա. 12 թ-ից Օկտավիանոսը նաև գերագույն քուրմն էր: Ծերակույտը նրան շնորհել է Օգոստոս տիտղոսը (հետագայում նրա ծննդյան ամիսը կոչվել է օգոստոս): 
Հրապարակել է ստրկատիրությունն ամրապնդող օրենքներ, ձգտել է պրովինցիաներում ձևավորել հռոմեական պետության պահպանմամբ շահագրգիռ խավ, հիմնել կայսերական գանձարան: 
Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս (մ. թ. ա. 30 թ.), Մեզիա (մ. թ. ա. 15 թ.), Պաննոնիա (մ. թ. ա. 10 թ.), Գերմանիա 
(մ. թ. ա. 16 թ.), Դալմատիա (մ. թ. 6 թ.):
Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. նրանցով է պայմանավորված հռոմեական գրականության և արվեստի ծաղկումը՝ ոսկեդարը (Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպերտիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը): 
Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն: 
Կայսրության արևելքում, դեռևս Օգոստոսի կենդանության օրոք, կառուցվել են նրան և Հռոմին նվիրված տաճարներ, կանգնեցվել են արձաններ (ամենահայտնին Վատիկանի Կյարամոնտիի թանգարանում է):
Просмотров: 404 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: