 |

 |
| Пятница, 19.12.2025, 14:17 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Օհմ Գեորգ Սիմոն
|
Գեորգ Օհմը 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում: 1833թ-ից նա եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է էլեկտրաշարժ ուժ, լարման անկում և հաղորդականություն հասկացությունները: Առաջարկել է ձայնի բարդ կազմության գաղափարը և ցույց տվել, որ պարզագույն լսողական զգացողություն են առաջացնում միայն ներդաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում է բարդ հնչյուններից (Օհմի ձայնագիտական օրենք): Միավորների միջազգային համակարգում Օհմ (Օ) է կոչվում էլեկտրական դիմադրության միավորը:
|
|
Просмотров: 450 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |