Четверг, 26.06.2025, 05:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Օմար Խայամ
22:15
Օմար Խայամ
Բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա Օմար Խայամը պարսկական միջնադարյան պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից է:

Օմար Խայամը (Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ) 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում Նիշապուրի մեդրեսեի (մահմեդական ուսումնական հաստատություն) աշակերտ էր: Փայլուն ավարտել է մահմեդական իրավունքի և բժշկության դասընթացը, ստացել հեքիմի (բժշկի) մասնագիտություն: Ուսումնասիրել է հայտնի Սաբիթ իբն Կուրի և հույն մաթեմատիկոսների ու աստղագետների աշխատությունները:
16 տարեկանում՝ ծնողների մահից հետո, տեղափոխվել է Սամարղանդ, ապա՝ Բուխարա, 1074 թ-ին հրավիրվել է Սանջարների պետության մայրաքաղաք Սպահան՝ Մելիք-շահ I սուլթանի արքունիք:
Դառնալով սուլթանի խորհրդականներից՝ եղել է նաև Մերվ քաղաքի աստղադիտարանի աստղագետը: 1079 թ-ին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական տոմարը (XI դարից այն գործածվում է Իրանում), որն ավելի ստույգ է, քան Գրիգորյան տոմարը: Խայամը կազմել է «Մելիքշահյան աստղագիտական աղյուսակը», որտեղ ներառել է տեսանելի աստղերի ցուցակը: Փիլիսոփայության մեջ հետևելով Արիստոտելին և Իբն Սինային՝ մատերիալիզմի դիրքերից է մեկնել իրերն ու նրանց բնույթը: 1092 թ-ին՝ իր հովանավորների՝ շահի ու վեզիրի մահից հետո, մեղադրվելով անաստվածության և այլախոհության համար, բանաստեղծն ստիպված հեռացել է Սպահանից:
Խայամը շարադրել է մինչև երրորդ աստիճանի հավասարումների երկրաչափական (կոնական հատույթների միջոցով) լուծումները: «Էվկլիդեսի գրքի դժվար կանխադրույթների մեկնաբանություններ» (մոտ 1077 թ.) աշխատությունը վերաբերում է զուգահեռների յուրօրինակ տեսությանը: «Ոսկուց և արծաթից բաղկացած մարմնում նրանց քանակը որոշելու մասին» աշխատության մեջ քննել է Արքիմեդի հայտնի դասական խնդրի լուծումը:
 Խայամը, որպես բանաստեղծ, համաշխարհային ճանաչման է արժանացել ռուբայիներով (քառատող բանաստեղծություն): Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը: Խայամը միջնադարյան Պարսկաստանի այն եզակի մտածողներից է, որի բանաստեղծական հերոսը չի պարփակվում նախախնամությամբ որոշված սահմաններում. նա աստվածամերժ է, բռնության թշնամի, հանդես է գալիս իբրև ազատ ու ստեղծագործող ինքնուրույն անհատ:
Բանաստեղծը, ընդունելով, որ կյանքը և տիեզերքն ստեղծվել են իրենից առաջ ու պիտի գոյատևեն, ափսոսում է, որ մարդու կյանքը կարճ է, և միակ ելքը կյանքի վայելքներն են.

Արի՜ ընկեր, վաղվա համար չխոսենք,
մեր այս կյանքն էլ մի մեծ պարգև 
համարենք,
երբ որ անդարձ մենք հեռանանք 
աշխարհից,
հազար տարվա մեռելներին կհասնենք:

Խայամի քնարերգությունն աշխարհայացքային այն շրջանակներում է, որտեղ նյութը հավերժական շրջապտույտի` փոխակերպումների մեջ է, կյանքը՝ հող-մարդ-հող ընթացքի մեջ, որտեղ բրուտի, բրուտանոցի ու խեցեղենի խորհրդանիշներով արտահայտվում են Արարչի, անհատի և աշխարհի փոխհարաբերությունները: Գինու պաշտամունքով, ազատախոհ-զվարճասերի փառաբանմամբ և անդրշիրիմյան կյանքի ժխտմամբ բանաստեղծը բանավիճում է կրոնական պաշտոնական դոգմաների հետ.

Ձեռքիս գավը դո՜ւ թափեցիր, 
Տե՜ր Աստված,
անհուն խինդս դո՜ւ պարպեցիր, 
Տե՜ր Աստված,
ասա՜, ինչո՞ւ շուռ տվեցիր իմ գինին,
ես խմեցի՝ դո՞ւ հարբեցիր, Տե՜ր Աստված:

Բանաստեղծը գինու և ուրախության, սիրո և կնոջ գեղեցկության երգիչ է.

Ինձ գինի՛ բեր, լռություն է այս գիշեր,
թող վայելեմ քո շուրթերը այս գիշեր,
կանցնի պահն այս և կկորչի անհայտում,
ժուժկալության հատուցումն է այս գիշեր:

Խայամի ոճը սեղմ է, պատկերման միջոցները՝ պարզ, բանաստեղծական տողը հատու է, ռիթմը՝ ճկուն: 
Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը: Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունեն նաև Էդուարդ Աղայանը, Ս. Ումառյանը և ուրիշներ:
Просмотров: 366 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: