Четверг, 26.06.2025, 05:20Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Օճառներ և սինթետիկ լվացամիջոցներ
22:14
Օճառներ և սինթետիկ լվացամիջոցներ
Օճառներն ու սինթետիկ լվացամիջոցներն օգտագործվում են աղտոտված իրեր և առարկաներ լվանալ-մաքրելու համար: 

Օճառներ
Օճառները բարձրագույն կարբոնաթթուների (ածխածնային շղթայում 12–18 ածխածնի ատոմ պարունակող)՝ ճարպաթթուների աղերն են: Տարբերում են ջրալույծ և ջրում չլուծվող օճառներ: 
Ջրալույծ օճառները ճարպաթթուների նատրիումական կամ կալիումական աղերն են և կոչվում են ալկալիական օճառներ: 
Նատրիումական աղերը` պինդ, իսկ կալիումական աղերը հեղուկ (շամպուններ) օճառներ են: 
Ջրում չլուծվող օճառները ճարպաթթուների հողալկալիական և բազմավալենտ մետաղների աղերն են և կոչվում են մետաղական օճառներ: Դրանք լվացող հատկություն չունեն և օգտագործվում են որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու լաքաներկանյութերի չորացումն արագացնող բաղադրիչներ:
Մանկուց բոլորը գիտեն, որ ջրով չմաքրվող կեղտն ու ճարպը արագ լվացվում են օճառով: Օճառների լվացող հատկությունը պայմանավորված է նրանց մակերևութային ակտիվությամբ: Օճառները հատուկ մակերևութաակտիվ նյութեր են, ջրում լուծվելիս խիստ նվազեցնում են նրա մակերևութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից բարձր առաջացնում են միցելներ (մանրագույն գոյացություններ), որոնք իրենց մեջ կարող են լուծել ջրում չլուծվող նյութեր՝ ճարպեր, յուղեր և այլն:
Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները: Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում և ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում և փաթեթավորվում:
Ըստ կիրառության` տարբերում են լվացքի, ձեռքի և հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձևով), փոշենման (օճառափոշի) և հատիկավոր:
Լվացքի օճառները (պինդ, չորացրած) արտադրվում են ճարպաթթուների 70–72% պարունակությամբ: Պատրաստվում են ձիթաճարպերի, սինթետիկ ճարպաթթուների, հեղուկ բուսական ձեթերի, բևեկնախեժի ճարպախառնուրդներից: Խորհուրդ չի տրվում լվացքի օճառով լվանալ ձեռքերը, մարմինը և գլուխը, քանի որ օճառի լուծույթում պարունակվում է ոչ մեծ քանակությամբ ազատ ալկալի:
Ձեռքի օճառները (պինդ) արտադրվում են ճարպաթթուների 74– 78% պարունակությամբ, բարձրորակ ճարպերից (տավարի և խոզի ճարպեր, կոկոսի յուղ, ձիթաճարպ) և սինթետիկ ճարպաթթուներից՝ բուրավետ նյութերի, ներկանյութերի և այլ նյութերի հավելումով: Ձեռքի օճառի ջրային լուծույթն ունի հիմնային ռեակցիա: Լվացվելիս այն ճարպազերծում և գրգռում է զգայուն մաշկը, այդ պատճառով էլ օճառին ավելացնում են ճարպայնացնող տարրեր (լանոլին, ջրաքիսի ճարպ, սնուցող մաշկաքսուք և այլն), որոնք պաշտպանում են մարդու մաշկը:
Հատուկ օճառներն ունեն բուժիչ և վարակազերծիչ հատկություններ: Սուլսենի օճառը (պարունակում է սելենի սուլֆիդ՝ սուլսեն) կիրառում են ճարպահոսության (սեբոռեա) բուժման համար, կարբոլաթթու պարունակող օճառը՝ որպես վարակազերծիչ և հոտազերծիչ:
Ձեռքի հեղուկ օճառներ պատրաստելու համար օգտագործում են արևածաղկի, գինձի և կոկոսի յուղեր, կալիումի հիդրօքսիդ, ջուր, սպիրտ, գլիցերին և բուրավետ նյութեր:
Փոշենման և հատիկավոր օճառները չորացրած օճառի փոշին են՝ նատրիումի հիդրոկարբոնատի (տնտեսական նպատակների, լվացքի համար) և օսլայի (սափրվելու համար) հետ խառնած:
Օճառներն ունեն մի շարք էական թերություններ.
– Կալցիումի և մագնեզիումի աղեր պարունակող ջրում (կոչվում են կոշտ ջրեր) ջրալույծ օճառները վատ են լվանում, քանի որ այդ աղերի հետ առաջացնում են ջրում չլուծվող օճառներ և անջատվում են նստվածքի տեսքով. ապակե ամանեղենի վրա առաջացնում են սպիտակավուն թաղանթ, լոգնոցի պատերին՝ օղակաձև շերտեր (դիրտ):
– Օճառները մասնակիորեն հիդրոլիզվում են՝ առաջացնելով ճարպաթթու և ալկալի, այսինքն՝ օճառի լուծույթն ունենում է հիմնային ռեակցիա, ինչը բացասական ազդեցություն է թողնում մաշկի, բրդե և մետաքսե գործվածքների վրա:
Օճառի արտադրության համար ծախսվում են մեծ քանակությամբ արժեքավոր սննդամթերքներ: Այդ  պատճառով վերջին ժամանակներում կրճատվել է օճառների կիրառությունը, փոխարենն օգտագործվում են սինթետիկ լվացամիջոցներ:

Սինթետիկ լվացամիջոցներ
Սինթետիկ լվացամիջոցները մի շարք մակերևութային ակտիվ նյութերի խառնուրդ են: Ի տարբերություն օճառների՝ սինթետիկ լվացամիջոցները լուծվում են նաև կոշտ ջրում և անլուծելի կալցիումական ու մագնեզիումական աղեր չեն առաջացնում, չունեն հիմնային ռեակցիա և կտորեղենն ու մաշկը չեն փչացնում: Սինթետիկ լվացամիջոցները, բացի մակերևութային ակտիվ նյութերից, պարունակում են նաև օրգանական և անօրգանական հավելանյութեր (սպիտակեցնող, հոտավետ նյութեր և  կենսահավելանյութեր):
Սինթետիկ լվացամիջոցները կեղտաջրերի հետ թափանցում են բնական ջրամբարներն ու աղտոտում շրջակա միջավայրը: Ուստի վտանգավոր սինթետիկ լվացամիջոցներն աստիճանաբար փոխարինվում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ լվացամիջոցներով:
Просмотров: 373 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: