Четверг, 26.06.2025, 04:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ուայլդ Օսկար
21:28
Ուայլդ Օսկար
Իռլանդացի գրող, դրամատուրգ և գրաքննադատ Օսկար Ուայլդը 
մոդեռնիզմի և դեկադենտական (անկումային) արվեստի 
նշանավոր ներկայացուցիչներից է եվրոպական գրականության մեջ:

Օսկար Ուայլդը (Օսկար Ֆինգալ Օ’ Ֆլաերտի Ուիլս Ուայլդ) 1864–71 թթ-ին սովորել է Պորտորի թագավորական դպրոցում, 1871–74 թթ-ին՝ Դուբլինի Տրինիտի քոլեջում: 1874 թ-ին տեղափոխվել է Լոնդոն: 1879 թ-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանը: 1881 թ-ին հրատարակել է առաջին՝ «Բանաստեղծություններ» ժողովածուն: 1882 թ-ին շրջագայել է ԱՄՆ-ում, հանդես եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել խռովարարական տրամադրություններ արտահայտող «Հավատ կամ նիհիլիստներ» (1882 թ.) մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883 թ.) չափածո ողբերգությունը: Վերադառնալով Լոնդոն՝ աշխատակցել է թերթերին և ամսագրերին: 1887–89 թթ-ին խմբագրել է «Կանանց աշխարհ» ամսագիրը: 
Ուայլդը 1895 թ-ին դատապարտվել է 2 տարվա բանտարկության՝ անբարոյականության (միասեռականության) մեղադրանքով: Գրողի հոգեկան ընկճվածությունն ու տառապանքն արտացոլվել են «Ռեդինգյան բանտի բալլադը» (1897 թ.) պոեմում և հետմահու լույս տեսած "De profundis” («Անդունդից», 1905 թ.) նամակ-խոստովանության մեջ: Բանտից ազատվելուց հետո տեղափոխվել է Փարիզ և մինչև մահն ապրել Սեբաստիան Մելմոտ անվամբ:
Ուայլդը բազմաժանր  (բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, վեպ, դրամաներ, տեսական-քննադատական հոդվածներ) գրող է: 1887 թ-ին տպագրած «Քենտրվիլի ուրվականը», «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը», «Միստր Ն-ի դիմանկարը», «Միլիոնատեր բնորդը» պատմվածքներում ծաղրել է գռեհիկ իրականությունն ու քաղաքակրթությունը:
«Դորիան Գրեյի դիմանկարը» (1890 թ.) վեպում հեղինակի գաղափարների կրողը լորդ Հենրի Ուոտոնն է, որի կարծիքով՝ «կյանքի նպատակը մարդու էության բացահայտումն է ու ինքնարտահայտումը»: Հետևելով «չարի գեղագիտության» փիլիսոփայությանը՝ վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, անտեսում է բարոյականության բոլոր կանոնները: Մնալով արտաքնապես գեղեցիկ ու հմայիչ՝ նա ապականվում է հոգեպես, և հոգու արատները խորհրդավոր կերպով դրոշմվում են նրա դիմանկարի վրա:
Ուայլդի «Երջանիկ արքայազնը», «Եսասեր հսկան», «Վարդը և սոխակը» (բոլորը՝ 1888 թ.), «Նռնաքարե տունը», «Ձկնորսը և իր հոգին», «Աստղային տղան», «Երիտասարդ թագավորը» (բոլորը՝ 1891 թ.) հեքիաթների հերոսները սիրով, գթասրտությամբ և ինքնազոհաբերությամբ հաղթում են չարին: «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն առանձնանում է մարդասիրության, ազնվության  ու նվիրվածության գաղափարներով:
Ուայլդի դրամատուրգիան զարգացել է 2 ուղղությամբ՝ ողբերգություններ և աշխարհիկ կատակերգություններ: «Սալոմե» (սկզբում գրել է ֆրանսերեն, 1893 թ.) և «Ֆլորենտական ողբերգություն» (1895 թ., անավարտ) ողբերգություններում փորձել է վերածնել մեծ կրքերի ու զգացմունքների թեման: «Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892 թ.), «Կինը, որն արժանի չէր ուշադրության» (1895 թ.) կատակերգություններում գրողը ծաղրել է կեղծ բարեպաշտությունն ու ստրկամտությունը: Սոցիալ-քննադատական մոտիվներն ավելի ցայտուն են դրսևորվել նրա «Որքան կարևոր է լուրջ լինել» (1895 թ.) և «Իդեալական ամուսինը» (1895 թ.) պիեսներում:
Ուայլդի գեղագիտական, տեսական և քննադատական հայացքներն արտահայտվել են «Մտահղացումներ» (1891–95 թթ.) հոդվածների ժողովածուում: Նա թեև «արվեստն արվեստի համար» անկումային գաղափարախոսության հետևորդներից էր, սակայն նրա գեղապաշտությունն ուղղված էր քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Ըստ նրա՝ գեղեցիկը «բացարձակ ճշմարտություն» է, իսկ կյանքի միակ իմաստն արվեստն է:
Ուայլդն ուներ սոցիալական անարդարությունների վերաբերյալ իր համոզումը, ըստ որի՝ «աղքատ մարդիկ չպետք է հաշտվեն իրենց գոյության զարհուրելի պայմանների հետ»: «Մարդու հոգին սոցիալիզմի ժամանակ» (1891 թ.) աշխատության մեջ ընդգծել է սոցիալիզմի առավելությունները: 
Հոդվածներում Ուայլդը բարձր է գնահատել Վիլյամ Մորիսի, Վալտեր Պատերի, Չառլզ Սոինբեռնի, Օնորե դը Բալզակի, Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունները: 
1878 թ-ին «Ռավեննա» պոեմի համար Ուայլդն արժանացել է Օքսֆորդի «Նյուդիգեյթ» մրցանակին: Նրա պիեսները բեմադրվել են աշխարհի շատ երկըրներում, ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ:
«Սալոմե» ողբերգության հիման վրա Ռիխարդ Շտրաուսը գրել է համանուն օպերան (1905 թ.):
Ուայլդի ստեղծագործությունները հայերեն թարգմանել են Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Կարեն Միքայելյանը, Արտաշես Կարինյանը և ուրիշներ:
Просмотров: 422 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: