Четверг, 26.06.2025, 07:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ուֆֆիցի պատկերասրահ
21:34
Ուֆֆիցի պատկերասրահ
Ուֆֆիցին աշխարհի ամենահին թանգարաններից է, որտեղ պահվում է XIII–XVIII դարերի իտալական գեղանկարչության ամենահարուստ 
հավաքածուն: Բացվել է 1575 թ-ին, Ֆլորենցիայում:

Ուֆֆիցիի (իտալերեն է. նշանակում է գրասենյակներ) պատմությունն սկսվել է 1559 թ-ին, երբ Կոզիմո I Մեդիչի դուքսը որոշել է համախմբել Ֆլորենցիայի բոլոր վարչական հիմնարկները (գրասենյակները) մեկ ընդհանուր պալատում, որտեղ տեղավորվել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը: Վերածննդի ճանաչված ճարտարապետ, նկարիչ Ջորջո Վազարին 1560 թ-ին սկսել է շենքի կառուցման աշխատանքը: Նրա մահից հետո՝ 1574 թ-ից այն շարունակել է Բեռնարդո Բուոնտալենտին և ավարտել 1581 թ-ին: Ուֆֆիցիի ձևավորմանը մասնակցել են անվանի նկարիչներ Ալեսսանդրո Ալորին, Ջովանի Բիցելլին և ուրիշներ: 
 Պատկերասրահի հավաքածուի հիմքը դրվել է 1575 թ-ին՝ Մեդիչիների տոհմին պատկանող արվեստի ստեղծագործություններով: Հետագայում այն համալրել են Ֆերդինանդո I և Ֆերդինանդո II կարդինալները. Ուֆֆիցի են տեղափոխել Հռոմի իրենց դղյակների ու Լեոպոլդ կարդինալի ժառանգություն թողած արվեստի գործերը: 1737 թ-ին՝ կարդինալի մահից հետո, արվեստի այդ արժեքները դարձել են Ֆլորենցիայի սեփականությունը: 1769 թ-ին պատկերասրահի տնօրենի նախաձեռնությամբ արվեստաբանների մի խումբ հավաքագրել է Մեդիչիների դղյակներում պահպանված արվեստի գլուխգործոցները:
Նապոլեոնի բանակի Իտալիա ներխուժման (1796–97 թթ.) և Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ժամանակ զգալիորեն տուժել է նաև Ուֆֆիցի պատկերասրահը:
Ուֆֆիցիում նախապես պահվել են բնագիտական և այլ ցուցանմուշներ, որոնք հետագայում փոխադրվել են այլ թանգարաններ: Պատկերասրահում առավել ամբողջական են ներկայացված Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցների վարպետների՝ Ջոտտոյի, Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Միքելանջելոյի, Կառավաջոյի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Պաոլո Ուչելլոյի և այլ նկարիչների գործեր: Ցուցադրված են նաև անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդեռլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստների արժեքավոր նմուշներ, ինչպես և XIX դարի անհայտ նկարիչների ստեղծագործություններից:
5 սրահներում ներկայացված են Վերածննդի շրջանի վարպետ Բոտիչելլիի գործերը, այդ թվում՝ «Ավետում», «Գարուն», «Զրպարտություն», «Վեներայի ծնունդը» գլուխգործոցները: 
Ուֆֆիցին աշխարհում հայտնի է նաև ինքնանկարների հարուստ հավաքածուով(Վերածննդից մինչև XX դար). մեծ մասը կարդինալ Լեոպոլդ Մեդիչիի սեփականությունն էր: Հետագայում համալրվել է նկարիչների նվիրատվություններով, երբեմն էլ պատկերասրահն է եղել պատվիրատուն: Ուֆֆիցիում են պահվում եվրոպացի (Ալբրեխտ Դյուրեր, Ռեմբրանդ, Ռուբենս, Ռաֆայել, Վելասկեզ և ուրիշներ), այդ թվում՝ ռուս (Օրեստ Կիպրենսկի, Բորիս Կուստոդիև, Վիկտոր Իվանով) և այլ նկարիչների ինքնանկարները: 1874 թ-ից պատկերասրահում է նաև Հովհաննես Այվազովսկու ինքնանկարը:
Ուֆֆիցիում են պահվում համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ Չիմաբուեի «Հրեշտակներով Տիրամայրը» (մոտ 1285 թ.), Սիմոնե Մարտինիի «Ավետում» (1333 թ.), Պիեռո դելլա Ֆրանչեսկայի «Կոմս և կոմսուհի Ուրբինսկիները» (1472 թ.), Ֆիլիպո Լիպպիի «Մադոննա» (XV դարի 2-րդ կես), Լեոնարդո դա Վինչիի «Մոգերի երկրպագությունը» (1481–82 թթ.), Տիցիանի «Ֆլորա» (1516 թ.), Անտոնիս վան Դեյքի «Կարդինալ Բոնտիվոլյոյի դիմանկարը» (մոտ 1623 թ.) և այլ գործեր:
Просмотров: 339 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: