Ուրցը շրթնածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է ուրցի մոտ 150 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտիներում, իսկ ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ նոսրածաղիկ, անդրկովկասյան, բլրակային, Կոչիի, Ֆեդչենկոյի: Տարածված է գրեթե բոլոր մարզերում՝ չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլուր: Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ, հիմքում՝ փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներ): Դեղաբույս է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ. օգտագործում են որպես հակաճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների, լիկյորի, օղու արտադրության մեջ, ինչպես նաև՝ որպես թ
|