Четверг, 26.06.2025, 05:20Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Փափկամարմիններ
21:39
Փափկամարմիններ
Փափկամարմինները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ: Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո: Հայտնի են քեմբրի ժամանակաշրջանից: Գոյություն ունեն մոտ 130 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ: Փափկամարմինները բաժանվում են 7 դասի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:
Զրահավորներն ունեն իրար վրա դարսված 8 թիթեղից բաղկացած խեցի, իսկ գլուխն առանց շոշափուկների է և ծածկված է առջևի թիթեղով: Շատ սակավաշարժ և ծույլ էակներ են, ոտքերով կառչում են քարերին և սնվում ուտելի բուսածածկով:
Ակոսափորայինների դասի ներկայացուցիչներն ունեն որդանման մարմին: Նրանք կորցրել են խեցին, բայց մարմինը ծածկված է կրային խիտ ասեղներով: Ապրում են փափուկ բուստերի (կորալներ) վրա կամ տիղմի մեջ: Առավել կազմակերպված խեցիավոր փափկամարմիններն ունեն ամբողջական կամ երկփեղկ խեցի: Դրանցից ենմոնոպլակոֆորները, որոնց խեցին թասականման է, և թիոտանիները, որոնք ունեն շատ շոշափուկներ ու երկար, խողովակաձև, գլխի ծայրում լայնացած խեցի: Սրանք ապրում են ծովի հատակին, թաղվում բնահողի մեջ:
Փորոտանիների կամ խխունջների դասը խեցիավոր փափկամարմիններից թվաքանակով ամենահարուստն է: Հայտնի են պալեոզոյան ժամանակաշրջանից: Փորոտանիների մարմինը կազմված է գլխից, իրանից և մկանուտ մեծ ոտքից, որի կծկումների շնորհիվ կենդանին կարող է լողալ և սողալ: Իրանը (թիկնոցային պարկ) ծածկված է մաշկածալքով՝ թիկնոցով (որոշ տեսակներ չունեն), որի արտաքին մասն արտադրում է կրային խեցի:
Իրանի և թիկնոցի միջև գոյանում է խոռոչ, որտեղ տեղավորված են թիկնոցային օրգանները (շնչառական, զգացողության) և մարսողական, սեռական ու արտաթորության համակարգերի բացվածքները: Թիկնոցային մասը ծածկված է մարմինը վնասվածքներից և չորացումից պաշտպանող խեցիով: Փորոտանիների բերանը գտնվում է գլխի ստորին մասում: Բերանում կան բազմաթիվ ստորին ատամիկներ, որոնք առաջացնում են այսպես կոչված քերիչ: Ցամաքային ձևերը (լորձնամոլյուսկներ) կոշտ մակերևույթով շարժվելիս առատ լորձ են արտադրում, որը սողացող կենդանու հետևից թողնում է նկատելի հետք: Ունեն պարզ աչքեր, որոնք երբեմն տեղադրված են լինում անտենաների վրա: Փորոտանիները շնչում են խռիկներով, ցամաքային ձևերը՝ թիկնոցային խոռոչի հաշվին գոյացած թոքերով: 
Գլխոտանիները (օրինակ՝ ութոտնուկը և կաղամարը) խեցիներ չունեն, բայց ունեն ոտքերին փոխարինող շոշափուկներ, որոնք տեղադրված են գլխին: Երբ ութոտնուկը քնած է, նրա 6 շոշափուկներն անշարժ են, իսկ 2-ը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան: Խոշոր ութոտնուկի յուրաքանչյուր շոշափուկի վրա կա 300 ծծիչ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բռնած պահել մի քանի կիլոգրամ ծանրության բեռ: Կաղամարը հայտնի է նրանով, որ ունի «ռեակտիվ շարժիչ». նրա կաշվե թիկնոցի տակ ջուր է լցվում, և նա, մկանները կծկելով, ջուրը դուրս է մղում ձագարաձև խողովակով և հրման ուժի ազդեցությամբ «հրթիռի» պես սլանում է առաջ՝ ժամում 40 կմ արագությամբ: Վտանգի դեպքում նա թանաքի իր պարկից նաև հեղուկ է արտազատում և պղտորում ջուրը՝ «ծխածածկույթ» ստեղծելով: Նկարիչները շատ թանկ են գնահատում կաղամարի թանաքագույն հեղուկից պատրաստվող դարչնագույն ներկը՝ սեպիան: 
Երկփեղկանիների մարմինը բաղկացած է դեպի կողքերը տափակացած իրանից ու ոտքից (գլուխ չունեն) և լրիվ տեղավորվում է երկփեղկ խեցու տակ: Խեցին կազմված է արտաքին՝ եղջերային, միջին՝ հախճապակենման, և ներքին՝ սադափային, շերտերից: Փեղկերը թիկնային մասում միացած են առաձգական կապանով և փականով: Խեցու ներսում գտնվում են մարմինը և ընդարձակ թիկնոցային խոռոչը՝ թիկնոցային 2 բարակ թերթիկների արանքում:
Որոշ երկփեղկանիների (մարգարտախեցի, միդիա, անատամ) թիկնոցային թերթիկի և խեցու արանքը ավազահատիկ կամ միջատ ընկնելիս  կարող են պատվել փափկամորթի արտադրած սադափով. փայլատ գնդիկն աստիճանաբար աճում է, և այդպես ծնվում է մարգարտահատիկը:
Просмотров: 454 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: