Четверг, 26.06.2025, 05:26Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Փայտոջիլներ
21:36
Փայտոջիլներ
Փայտոջիլները կիսակարծրաթևների կարգի արյունածուծ միջատներ են: Մարմինը տափակ է, երկարությունը՝ 4,9–6,4 մմ, էգերինը՝ 4,8–8,4 մմ: Հասուն փայտոջիլների գունավորումը դարչնակարմիր է, թրթուրներինը՝ դժգույն դեղին: Բերանային ապարատը ծծող-ծակող տիպի է: Սուր, տհաճ հոտով արտազատուկ արտադրող գեղձերը բացվում են 3-րդ զույգ ոտքերի հետևում:
Հայտնի են 2–2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ:
ՀՀ-ում, որպես արտաքին մակաբույծ, հանդիպում է անկողնու փայտոջիլը կամանկողնու մլուկը: Փայտոջիլներն ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ, հավանոցներում, ճագարանոցներում, կրծողների բներում և այլուր: 
Սնվում են գիշերը` միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը ծծում է 7 մգ արյուն, ինչը տևում է մինչև 15 րոպե: Սնվում են 24–48 ժամը մեկ: Առանց սնվելու կարող են ապրել մինչև 1,5 տարի:
Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Էգն օրական դնում է մինչև 12, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 500 ձու: Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21–22 օրում ձվից դուրս է գալիս թրթուրը:
Փայտոջիլները մեծ վնաս են հասցնում անասնապահությանը, հատկապես` թռչնաբուծությանը: Պայքարի հիմնական միջոցը անասնաշենքերի, թռչնանոցների միջատազերծումն է՝ քլորոֆոսի, կարբոֆոսի և այլ լուծույթներով:
Բնակարաններում փայտոջիլների դեմ պայքարի միջոցառումներն են բնակարանի պարբերաբար նորոգումները (անցքերը փակելը՝ միջատասպան նյութ ավելացրած սոսնձով  պաստառներ փակցնելով), փայտե կահույքի վրա փայտոջիլների և դրանց ձվերի կուտակումների տեղերում եռջուր լցնելը, փոշեկուլով փափուկ կահույքի մաքրելը և այլն:
Просмотров: 309 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: