Четверг, 26.06.2025, 05:15Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Փայտփորներ
21:36
Փայտփորներ
Հայտնի է փայտփորների 209 տեսակ: ՀՀ անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի): 
Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են: Մարմնի երկարությունը 8–50 սմ է: Պոչի կոշտ փետուրները հենարան են ծառայում ծառի ուղղահայաց ճյուղերով մագըլցելիս: Հզոր, սրածայր կտուցը և վզի մկանները հնարավորություն են տալիս փորել ծառերի կեղևն ու բնափայտը՝ սնունդ 
փնտրելիս կամ բույն կառուցելիս: Երկար, որդանման լեզուն փայտփորն օգտագործում է կեղևի տակ կամ բնափայտում միջատներ (վնասատու բզեզների ձվեր, թրթուրներ ու հարսնյակներ) որսալու համար միջատը կա՜մ կպչում է լեզվին, կա՜մ ծակվում լեզվի սուր ծայրով: 
Եթե անտառում լսվում է փայտփորի թխկթխկոցը, նշանակում է վնասատուկենդանիները ոչնչանում են, իսկ ծառը շարունակում է ապրել: Եթե նույնիսկ այդ ծառն արդեն չորացել է, վնասատու միջատները չեն տարածվի առողջ ծառերի վրա: Զուր չէ, որ փայտփորին անվանում են անտառային սանիտար: 
Փայտփորները դնում են 3–7 ձու: Ձագերը ձվից դուրս են գալիս փակ աչքերով և մերկ: 
Սև փայտփորը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Просмотров: 336 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: