Четверг, 18.12.2025, 21:08Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քարայր
21:56
Քարայր
Քարայրը (քարանձավ, անձավ, այր) երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածություն է (խոռոչ), որը Երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով: Առաջանում է ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, բազալտ, գիպս և այլն) լվացատարման և այլ շարժընթացների հետևանքով:
Աշխարհի ամենատպավորիչ քարայրերը գտնվում են այնտեղ, որտեղ շատ է կրաքարը, օրինակ՝ Կարլսբադ-Կավերզնը Նյու Մեքսիկո նահանգում (ԱՄՆ): Կրաքարի հիմնական մաս կազմող կալցիումի կարբոնատը հեշտությամբ լվացվում-տարվում է անձրևաջրով: Ջուրը, ներծծվելով կրաքարի ճաքերի ու ճեղքերի միջով, աստիճանաբար լայնացնում է դրանք, երբեմն էլ բացում է ուղղաձիգ խորը թունելներ: Կրաքարը լվացատարվում է նաև ստորգետնյա գետերի ջրերով՝ գոյացնելով խոշոր քարայրեր: Քարայրեր են հանդիպում նաև ծովերի առափնյա ժայռերում և հրաբխային շրջաններում (բազալտային քարայրեր):
Առավել խոշոր քարայրերը կարստային են: Դրանք սրահների և անցումների բարդ համակարգ են և ունենում են մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն:
Նախնադարում քարանձավներն օգտագործվել են որպես կացարան: Այնտեղ հայտնաբերվել են բրածո կենդանիների ու մարդկանց ոսկրերի մնացորդներ, աշխատանքի գործիքներ, կենցաղային իրեր, ժայռերի պատերին փորագրված զանազան պատկերներ: 
Հայկական լեռնաշխարհում հնագույն քարանձավ-հնավայրերից է Շանիդարը: ՀՀ-ում նախնադարյան քարանձավ-կայաններ են հայտնաբերվել Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում (Երևանյան լճի, Արզնու քարանձավները): Գետահովիտներում, կիրճերում գտնվող բնական և արհեստական շատ քարայրեր միջին դարերում նույնպես եղել են բնակավայրեր (տաճարներ, վանքեր): Նման քարայրերից են Ուփլիսցիխեն, Վարձիան՝ Վրաստանում, Գեղարդը, Սպիտակի վիմափոր բնակավայրը՝ Հայաստանում, Կալամիտան, Մագնուտը՝ Ղրիմում և այլն: Քարայրեր կան նաև Բալկանյան երկրներում, Իտալիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր: Միջնադարյան քարայրային բնակավայրերը «քարայրային քաղաքներ» ընդհանուր անվանումով այժմ դարձել են զբոսաշրջության գրավիչ վայրեր:

Շթաքարեր և պտկաքարեր    Կրաքարային քարայրերում կան հոսքային գոյացություններ, որոնք կոչվում են շթաքարեր (ստալակտիտ) և պտկաքարեր (ստալագմիտ): Քարայրի կամարից կաթող ջուրը մասամբ գոլորշիանում է՝ թողնելով կալցիումի կարբոնատի բարակ նստվածքաշերտ, որը, հետզհետե աճելով, առաջացնում է շթաքար, իսկ հատակին կաթող նստվածքից գոյանում է պտկաքար: 
Շթաքարերը  քարե լեզվակների տեսքով կախվում են քարայրի առաստաղից, իսկ պտկաքարերը հատակից վեր են բարձրանում քարե սյուների նման և, երբեմն միմյանց միանալով, գոյացնում են միասնական սյուն (ստալագնատ): 
Շթաքարերն ու պտկաքարերը շատ հաճախ այնքան գեղեցիկ գոյացությ
Просмотров: 472 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: