Քաթարը փոքրիկ պետություն է Արևմտյան Ասիայում` Պարսից ծոցի ափին: Մակերևույթը հարթավայրային է, ափերը մասնատված են և եզրավորված բուստային խութերով: Կլիման անապատային է, մշտական գետեր չկան: Մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները, որտեղ տեղ-տեղ հանդիպում են օազիսներ: Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս. օգտագործում են աղազերծված ծովի ջուրը: Քաթարը եղել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը: Անկախություն է ձեռք բերել 1971 թ-ի սեպտեմբերի 1-ին: XX դարի 40-ական թվականներին այստեղ հայտնաբերվել են նավթի, ավելի ուշ՝ նաև գազի պաշարներ, որոնց արդյունահանումից Քաթարը տարեկան ստանում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, կորեկ, եգիպտացորեն, ադամաթուզ: Անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ և մարգարտի արդյունահանությամբ:
|