Четверг, 26.06.2025, 05:11Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քիմիա
22:03
Քիմիա
Քիմիան գիտություն է քիմիական տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի ու հատկությունների, նյութերի քիմիական փոխազդեցությունների և նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փոխարկումների՝ քիմիական երևույթների օրինաչափությունների մասին:
Քիմիական երևույթների գիտակցված օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հայաստանի, Միջագետքի, Եգիպտոսի և Չինաստանի տարածքներին: Հայաստանի տարածքում մետաղներ ու համաձուլվածքներ ստացվել և Միջագետք, Ասորեստան ու այլուր արտահանվել են դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում: Ենթադրվում է, որ հանքային երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ.թ.ա. XV դարում: Խաղողահյութի սպիրտային ու կաթնաթթվային խմորումները, քացախի, գինու և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել դեռևս մ.թ.ա. VIII դարից: 
Միջնադարյան Հայաստանում քիմիական գիտելիքների բարձր մակարդակի մասին է վկայում ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ, որդան կարմիր, աղաղանյութեր, օծանելիք արտահանելու փաստը: Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են փոխանցվել նաև ալքիմիական գիտելիքներ: Ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են հայկական կավ, հայկական աղ, հայկական ձու և այլ արտահայտություններ: Ըստ ռուս ակադեմիկոս Ն. Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել մասամբ Հայաստանից: Հայ ալքիմիկոսները զբաղվել են ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի պատրաստմամբ:
Ալքիմիան նախագիտական քիմիան էր, որը ձևավորվել էր III–IV դարերում Եգիպտոսում: Այն միջնադարյան մշակույթի յուրահատուկ շերտ է: Երբ քիմիան դրվեց գիտական հիմքերի վրա, ալքիմիան սկսեցին անվանել հասարակ մետաղներից ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ) ստանալու կեղծ արհեստ, որովհետև ալքիմիկոսները բոլոր մետաղները դիտում էին որպես ծծմբի ու սնդիկի միացություն: Ալքիմիկոսներն ունեին հատուկ ծածկագրեր, որոնցից շատերը մինչև այսօր էլ վերծանված չեն: Ոսկին ծածկագրված էր արևի, արծաթը՝ լուսնի, իսկ մյուս հայտնի հինգ մետաղները՝ այն ժամանակ հայտնի մոլորակների նշաններով: Ալքիմիկոսների ուսումնասիրությունները նպաստեցին քիմիայի՝ որպես գիտության ձևավորմանն ու զարգացմանը. ստացվեցին բազմաթիվ նոր նյութեր, զարգացան մետաղաձուլությունը, ապակեգործությունը, խեցեգործությունը, ներկերի, թղթի, օճառի, ոգելից խմիչքների արտադրությունները: Քաղաքների աճը և վարակիչ հիվանդությունների տարածումը հանգեցրին բժշկական քիմիայի՝ յատրոքիմիայի ստեղծմանը:
Գիտական քիմիայի ձևավորման սկիզբը համարվում է XVII դարի 2-րդ կեսը, երբ անգլիացի գիտնական Ռ. Բոյլը տվեց քիմիական տարր հասկացության առաջին գիտական սահմանումը: XVIII դարի կեսերին ռուս գիտնական Մ. Լոմոնոսովը մշակեց նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեի կողմից քիմիական ռեակցիաներում նյութի զանգվածի պահպանման օրենքի ձևակերպումով ավարտվեց քիմիան իսկական գիտության վերափոխվելու շրջանը:
XIX դարի սկզբին անգլիացի գիտնական Ջ. Դալթոնը ստեղծեց քիմիական ատոմիստիկայի հիմունքները, իսկ իտալացի գիտնական Ա. Ավոգադրոն ներմուծեց մոլեկուլ հասկացությունը: Նյութի կառույցի ատոմամոլեկուլային պատկերացումները հաստատվեցին 1860-ական թվականներին, երբ ռուս քիմիկոս Ա. Բուտլերովը մշակեց օրգանական միացությունների կառուցվածքի տեսությունը, իսկ Դ. Մենդելեևը բացահայտեց պարբերական օրենքն ու կազմեց տարրերի պարբերական համակարգը:
Ժամանակակից քիմիայի առանձին ուղղությունները՝ անօրգանական քիմիան, ֆիզիկական քիմիան, օրգանական քիմիան, էլեկտրաքիմիան, վերլուծական քիմիան, դեղագործական քիմիան, պոլիմերների քիմիան և այլն, վերածվել են ինքնուրույն գիտությունների: XIX դարի վերջից քիմիայի կարևոր ուղղություն է քիմիական ռեակցիաների ընթացքի օրինաչափությունների ուսումնասիրությունը: 
Քիմիայի հետ սերտ շփման պայմաններում են զարգանում կենսաքիմիան, ագրոքիմիան, երկրաքիմիան և այլ քիմիական գիտություններ: Քիմիական տեխնոլոգիան զբաղվում է արտադրական մասշտաբներով քիմիական նյութերի ստացման գիտական ու տեխնոլոգիական հարցերի մշակումով և իրականացմամբ: 
Քիմիան, ինչպես բժշկագիտությունն ու կենսաբանությունը, ունի առանձնահատուկ լեզու, որով նշանակվում և անվանվում են քիմիական միացությունները: Այդ լեզվի կանոնները համակարգող ուղղությունը կոչվում է քիմիական անվանակարգություն (նոմենկլատուրա): Ազգային (հայերեն) քիմիական անվանակարգություն մշակել ու XIX դարում օգտագործել են Մխիթարյան միաբանության բնագետները, ինչը ներկայումս գործածվում է մասամբ:
Քիմիական ռեակցիաները պատկերում են քիմիական հավասարումներով: Մեր շուրջն ամենուր ընթանում են բազմաթիվ ու բազմատեսակ ռեակցիաներ, որոնցով բնությունը նորանում ու վերականգնվում է, թափոնները նեխում ու վերանում են, քիմիական գործարաններում սինթեզվում են բազմազան նյութեր: Այսպիսով, մարդն ամենուր և ամեն պահի առնչվում է քիմիական ռեակցիաների հետ, որոնց խելամիտ ու նպատակային օգտագործման համար անհրաժեշտ է սովորել այս զարմանահրաշ ու շատ պիտանի գիտությունը:
Հայաստանում քիմիական առաջին գիտական օջախն ստեղծվել է 1921 թ-ին Երևանի պետական համալսարանում, որտեղ Ս. Ղամբարյանի, Ա. Հակոբյանի, Լ. Ռոտինյանի, Պ. Քալանթարյանի, Հ. Ակունյանի և այլոց ջանքերով ձևավորվել է հայկական քիմիական դպրոցը: Նրանք ուսումնասիրել են այդ շրջանում տնտեսության համար կարևոր հարցեր, հետազոտել Արարատյան դաշտի կրաքարերը, կավահողերը, մերձարաքսյան ճահիճները, բազալտներն ու դրանց հալման արգասիքները: Ներկայումս քիմիական գիտությունը Հայաստանում գիտության զարգացած ճյուղերից է. գործում են մի շարք քիմիական ինստիտուտներ ու լաբորատորիաներ:
Հայ հայտնի քիմիկոսներից են Ա. Մնջոյանը, Ա. Նալբանդյանը, Մ. Մանվելյանը և ուրիշներ:
Просмотров: 378 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: