Четверг, 26.06.2025, 05:07Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քսենոփոն
22:05
Քսենոփոն
Քսենոփոնը (Աթենացի) հին հույն գրող ու պատմագիր է, փիլիսոփա և 
զորավար: Նրա «Անաբասիս» երկում հարուստ նյութ կա 
մ. թ. ա. V–IV դարերի Հայաստանի վերաբերյալ:

Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում  ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 
Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում:
Մ. թ. ա. 401 թ-ին եկել է Փոքր Ասիա և 10-հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցել Կյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ: Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ: Գիրքը 1970 թ-ին, Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում:
Մ. թ. ա. 365–358 թթ-ին Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ: Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը: «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. IV դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում: 
Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404 թթ.) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400 թթ.) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է: Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ: 
Просмотров: 422 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: