Четверг, 26.06.2025, 04:30Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Քսերոֆիտներ
22:06
Քսերոֆիտներ
Քսերոֆիտները (չորաբույսեր) չոր պայմաններում ապրելուն հարմարված բույսեր են, որոնք կարող են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը: Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են: Քսերոֆիտները բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի: 
Սուկուլենտներն ունեն ջուրն ամբարող հյուսվածքներ, արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը վերածվում է փշերի կամ թեփուկների: Ջերմադիմացկուն են: ՀՀ-ում տարածված են մատիտեղանման գեղածնկիկը, օրոճը, օշանը և այլն, ջերմատներում՝ հալվեն, ագավան:
Հեմիքսերոֆիտներն ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին: Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է հյուսվածքների գերտաքացումը: ՀՀ-ում հայտնի են սիբեխը, կարմրանը, ուղտափուշը և այլն: 
Էվքսերոֆիտների կամ իսկական քսերոֆիտների արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում: Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն: ՀՀ-ում աճում են փետրախոտը, օշինդրը, լերդախոտը, բորակաթուփը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, աղապատուկը, ցմախը և այլն: 
Պոյկիլոքսերոֆիտներն իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում: Կարող են դիմանալ ամենախիստ չորային պայմաններին: Խիստ ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի (անաբիոզ) մեջ: Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն կենսագործունեությունը: 
ՀՀ-ում քսերոֆիտներից տարածված են քարաքոսերը, կիսաանապատային կապտականաչ ջրիմուռները և այլն:

Просмотров: 380 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: