Четверг, 26.06.2025, 05:17Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ռեպին Իլյա Եֆիմովիչ
13:36
Ռեպին Իլյա Եֆիմովիչ
Իլյա Ռեպինը ռուսական գեղանկարչության առաջադեմ ու նշանավոր 
արվեստագետներից է, դիմանկարի, պատմական և կենցաղային 
պատկերների խոշոր վարպետներից:

Իլյա Ռեպինը նկարել է վաղ տարիքից: 1864–71 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1893 թ-ից՝ ակադեմիայի անդամ): 1894–1907 թթ-ին դասավանդել է նույն ակադեմիայում (1898–99 թթ-ին՝ ռեկտոր): 1878 թ-ից եղել է Պերեդվիժնիկների (շրջիկ նկարիչներ և քանդակագործներ) միավորման անդամ: 
1860-ական թվականներին Ռեպինն ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ նկարներ ու գծանկարներ: Նկարչի դիտողականությունն ու բուռն խառնվածքը որոշակիորեն դրսևորվել են նրա վաղ շրջանի դիմանկարներում («Վ. Ե. Ռեպին», 1867 թ.,  «Վ. Ա. Շևցովա», 1869 թ.): 
1870-ական թվականներից Ռեպինը պաշտպանել է գեղարվեստական ստեղծագործության ժողովրդայնության սկզբունքները, պայքարել ակադեմիական արվեստի դեմ: Վոլգայով շրջագայելուց հետո ստեղծել է «Վոլգայի նավաքարշները» (1870–73 թթ.) նկարը, որտեղ ծանր բեռ կրող մարդկանց շարանն ստեղծում է ներքին հզոր ուժի տպավորություն և արտահայտում ժողովրդի հասունացող բողոքը: Այդ ստեղծագործությունը նոր երևույթ էր ռուսական գեղանկարչության մեջ:Ռեպինը գեղարվեստի ակադեմիայի միջոցներով ճամփորդել է Իտալիայում և Ֆրանսիայում, ծանոթացել եվրոպական արվեստին. ստեղծել է «Փարիզյան սրճարան» (1874–75 թթ.), «Սադկոն ստորջրյա թագավորությունում» (1876 թ.) կտավները: «Նորակոչիկի ճանապարհումը», «Վոլոստայի վարչությունում», «Եկեղեցական թափոր Կուրսկի նահանգում» (1870-ական թվականների վերջ – 1880-ական թվականների սկիզբ) գործերում նա բացահայտել է գյուղի սոցիալական հակասությունները: 
1882 թ-ից նկարիչն ապրել է Սանկտ Պետերբուրգում: Ինքնակալության դեմ պայքարի թեման արտացոլված է նրա «Հրաժարում խոստովանությունից» (1879– 1885 թթ.), «Պրոպագանդիստի ձերբակալումը» (1880–82 թթ.), «Չէին սպասում» (1884–88 թթ.) կտավներում: 
1870–80-ական թվականներին Ռեպինն ստեղծել է նաև իր լավագույն՝ «Ֆերենց Լիստ», «Միխայիլ Գլինկա», «Մոդեստ Մուսորգսկի», «Նիկոլայ Պիրոգով», «Պոլինա Ստրեպետովա», «Անդրեյ Դելվիգ», «Լև Տոլստոյ» դիմանկարները, որտեղ դրսևորվել է նրա գեղանկարչական ողջ հզորությունը: 1880-ական թվականներին մեծ վարպետության է հասել գրաֆիկայի բնագավառում՝ «Ադա աղջնակը», «Նևսկի պողոտա» և այլն: Նշանավոր պատմական իրադարձություններին և անհատների հոգեբանական խնդիրներին անդրադարձել է իր հանրահայտ «Սոֆյա թագուհին» (1879 թ.), «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» (1885 թ.), «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին» (1878–91 թթ., 3 տարբերակ) և այլ գործերում: «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» կտավում զայրույթից խենթացած Իվան Ահեղն սպանում է որդուն. նկարիչը չափազանց իրական է պատկերել կատարվածի ահավորությունը գիտակցած կայսեր դեմքը և մեռնող արքայորդու դալկությունն ու մարող հայացքը: 
1890-ական թվականներին ժողովրդավարական գեղագիտության սկզբունքներով Ռեպինն ստեղծել է իր լավագույն գրաֆիկական դիմանկարները («Էլեոնորա Դուզե», 1891 թ.) և սոցիալական սուր բնութագրումներով դիմանկար-էտյուդները («Պետական խորհրդի հանդիսավոր նիստը», 1901–03 թթ., համահեղինակներ՝ Բորիս Կուստոդիև, Իվան Կուլիկով): 
Նկարիչը 1899 թ-ից ապրել է Կուոկկալայի իր դաստակերտում:
Ռեպինի գործերի զգալի մասը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Ռուսական թանգարանում, ՀԱՊ-ում` «Երգչուհի Մ. Ն. Կլիմենտովայի դիմանկարը», 1883 թ., «Մ. Կ. Տենիշևան աշխատելիս», 1897 թ., «Շիկահեր կինը», 1898 թ., «Դ. Մ. Սոլսկու դիմանկարը», 1903 թ., և այլն:
1975 թ-ին Ավստրիայում կառուցել են «Իլյա Ռեպին» շոգենավը: Մոսկվայում կանգնեցվել է նրա հուշարձանը (1958 թ., քանդակագործ` Մատվեյ Մանիզեր), թանգարաններ են գործում Կուոկկալայում և Չուգուևում: 
Ռեպինի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Просмотров: 387 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: