Четверг, 26.06.2025, 07:44Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ռոստրոպովիչ Մստիսլավ Լեոպոլդովիչ
13:39
Ռոստրոպովիչ Մստիսլավ Լեոպոլդովիչ
Թավջութակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 
Մստիսլավ Ռոստրոպովիչը XX դարի կատարողական արվեստի 
աշխարհահռչակ դեմքերից է:

Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է երաժշտի ընտանիքում. թավջութակի առաջին դասերն առել է հորից: 1932–37 թթ-ին սովորել է Մոսկվայի Մոդեստ Մուսորգսկու անվան երաժշտական ուսումնարանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի (դասատու՝ Սեմյոն Կոզոլուպով) և ստեղծագործական (դասատուներ՝ Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ) բաժինները: 1948 թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում: 
1940-ական թվականներին Ռոստրոպովիչը մտերմացել է Ս. Պրոկոֆևի հետ, եղել նրա որոշ ստեղծագործությունների առաջին կատարողը: Ելույթներ է ունեցել հանրահայտ երաժիշտներ Սվյատոսլավ Ռիխտերի, Էմիլ Գիլելսի և Լեոնիդ Կոգանի հետ, որպես դաշնակահար նվագակցել է կնոջը՝ հանրահայտ երգչուհի Գալինա Վիշնևսկայային: 
Ռոստրոպովիչի կատարողական արվեստի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Ս. Պրոկոֆևը, Դ. Շոստակովիչը և անգլիացի կոմպոզիտոր, դաշնակահար  Բենջամին Բրիտտենը:
Շուրջ 60 կոմպոզիտորներ (Արամ Խաչատրյան, Ռոդիոն Շչեդրին, Ալֆրեդ Շնիտկե, Լուչանո Բերիո և ուրիշներ) ստեղծագործություններ են գրել հատուկ Ռոստրոպովիչի համար: 1960-ական թվականների վերջերին Ռոստրոպովիչը  հանդես է եկել նաև որպես դիրիժոր: 
1969 թ-ին Ռոստրոպովիչը աջակցել և պաշտպանել է այլախոհ գրող Ալեքսանդր Սոլժենիցինին, որի համար խորհրդային կառավարությունը նրան զրկել է համերգային գործունեության և ստեղծագործելու հնարավորությունից: 1974 թ-ին Ռոստրոպովիչը կնոջ հետ ստիպված լքել է ԽՍՀՄ-ը, իսկ 1978 թ-ին նրանց զրկել են խորհրդային քաղաքացու իրավունքներից: 
Արտասահմանում Ռոստրոպովիչն արժանացել է ճանաչման ու փառքի: Եղել է Արևմուտքի առաջատար դիրիժորներից: 1977–94 թթ-ին ղեկավարել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և համերգներով հանդես եկել մի շարք երկրներում: Ռոստրոպովիչի երկացանկում էին Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոզեֆ Հայդնի, Անտոնին Դվորժակի, Դ. Շոստակովիչի և ուրիշների ստեղծագործություններից: Նրա կատարումների մեծ մասը XX դարի կատարողական արվեստի ոսկե ֆոնդում են:
ԽՍՀՄ վերակառուցման տարիներին (1985–91 թթ.) Ռոստրոպովիչը վերադարձել է (1989 թ-ին) Ռուսաստան, վերականգնել քաղաքացիությունը (1990 թ.): Որպես մենակատար շարունակել է համագործակցել Բեռլինի ու Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բոստոնի ու Լոնդոնի սիմֆոնիկ և աշխարհի լավագույն այլ նվագախմբերի հետ: Եղել է իր ստեղծած «Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ» բարեգործական հիմնադրամի նախագահը, օգնել ՌԴ մանկական բուժհիմնարկներին:
Ռոստրոպովիչն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան (1964 թ.), ՌԽՖՍՀ (1991 թ.), ՌԴ (1995 թ.) Պետական մրցանակների, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին աստիճանի (2007 թ.) և Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի (1981, 1987, 1998 թթ.) շքանշանների, Էռնստ ֆոն Սիմենսի (1976 թ.), Ռուսական «Փառքի» մեծ (1997 թ., երկուսն էլ` Գերմանիա), Գրեմմի (1970, 1977, 1980, 1983, 2003 թթ., ԱՄՆ), Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի «Պոլար» (1995 թ.) և այլ մրցանակների, «Վիոտտի դ’Օրո» ոսկե մեդալի (1988 թ., Իտալիա) և այլն: 
Ռոստրոպովիչը եղել է բազմաթիվ երկրների գիտության և արվեստի ակադեմիաների անդամ, համալսարանների պատվավոր դոկտոր: Տարբեր տարիների Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ճանաչվել է «Տարվա մարդ»:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 276 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: