Четверг, 26.06.2025, 05:21Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ռուբենս Պիտեր Պաուել
13:41
Ռուբենս Պիտեր Պաուել
Ֆլամանդացի նկարիչ Ռուբենսը եվրոպական գեղանկարչության 
խոշոր վարպետներից է, բարոկկո ոճի գեղանկարչության 
ֆլամանդական դպրոցի հիմնադիրը: 

Ռուբենսի մանկությունն անցել է Զիգենում, ապա՝ Քյոլնում. հոր մահից հետո` 1589 թ-ին, մոր հետ տեղափոխվել է Անտվերպեն: Սովորել է լատինական դպրոցում, ստացել լիարժեք հումանիտար կրթություն: Նկարել է վաղ տարիքից: 1591–98 թթ-ին, տարբեր տարիների, նկարչության դասեր է առել Տոբիաս Վերհահտից, Ադամ վան Նոորտից և Օտտո վան Վենից: 1600–08 թթ-ին եղել է Իտալիայում (Հռոմ, Մանտուա, Ջենովա), որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի և Կառավաջոյի ստեղծագործությունները: Որոշ ժամանակ ապրել է Մանտուայում, դարձել դուքս Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը: Դուքսը դիվանագիտական հանձնարարությամբ Ռուբենսին ուղարկել է Իսպանիա, որտեղ նկարիչը նաև ուսումնասիրել է Պրադո թանգարանի հավաքածուն: 
1605 թ-ից Հռոմում ստեղծել է մի շարք դիմանկարներ և նկարներ Սանտա Մարիա ին Վալիչելլա եկեղեցու համար: 
Ռուբենսը վերադարձել է Անտվերպեն` արդեն որպես հայտնի նկարիչ: 
Վաղ շրջանի որոշ գործերում նկատելի է նրա հասուն ոճի նորարարական ոգին («Դուքս Լերմի դիմանկարը», 1603 թ., և այլն): Անտվերպենում եղել է Ֆլանդրիայի կառավարիչ Իզաբել Ավստրիացու պալատական գլխավոր նկարիչը: Ստեղծել է «Խաչելություն» (1610 թ.), «Խաչից իջեցնելը» (1611–14 թթ.), «Ահեղ դատաստան» (2 տարբերակ, մոտ 1615–16 թթ. և մոտ 1618–20 թթ.) կրոնական թեմաներով մոնումենտալ նկարները: Սակայն նրա ստեղծագործության հիմնական թեման կյանքի փառաբանումն է. այդ կտավները դեկորատիվությամբ աչքի ընկնող կոմպոզիցիաներ են՝ անհամաչափ, անհանգիստ, բարդ ռիթմով և լուսաստվերային հակադրություններով: Նրա ստեղծած դիմանկարներին («Ինքնանկար՝ Իզաբել Բրանտի հետ», 1609 թ.) և դիցաբանական պատկերներին («Պերսևս և Անդրոմեդա», մոտ 1620–21 թթ.) բնորոշ է գունագեղ կոլորիտը: 
Ռուբենսը նաև բնանկարի վարպետ է՝ «Քար փոխադրողները» (մոտ 1620 թ.), «Ծիածանով բնանկար» (1636 թ.), «Ստենի դղյակը» (1637 թ.) և այլն: Նա Անտվերպենում կառուցած (1611–18 թթ., 1947 թ-ից նկարչի թանգարանն է) իր տան ճարտարապետն է: 1617 թ-ից Ռուբենսի արվեստանոցում նրա էսքիզներով ստեղծվել է մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիոն պատկերաշար («Մարիա Մեդիչիի պատմությունը». 21 նկար Մեդիչիի կյանքից և 3 դիմանկար, մոտ 1622–25 թթ.), որին մասնակցել են նրա աշակերտները՝ Ֆրանս Սնայդերսը, Յակոբ Յորդանսը, Անտոնիս վան Դեյքը:
1628 թ-ին Ֆիլիպ IV թագավորը Ռուբենսին հրավիրել է Մադրիդ, որտեղ նկարիչն արտանկարել է Տիցիանի նկարների հարուստ հավաքածուն: 1629 թ-ին մեկնել է Լոնդոն՝ Կառլոս I-ի հետ բանակցություններ վարելու հանձնարարությամբ: 
Ռուբենսը նկարազարդել է Լոնդոնի Ուայտհոլ պալատի պաշտոնական ճաշկերույթների սրահի առաստաղը, որի համար թագավորը նրան շնորհել է ասպետի և Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ: Նկարչի լավագույն գործերից են նաև «Նիդեռլանդների կառավարիչ, արքայադուստր Իզաբելի սենեկապանուհին» (մոտ 1625 թ.), «Հելեն Ֆոուրմենը երեխաների հետ» (1635 թ.), «Բերսաբե» (մոտ 1635 թ.) դիմանկարները, «Մուշտակ» (մոտ 1638–40 թթ.), «Կերմեսա» (մոտ 1635–36 թթ.), «Երեք գեղուհիներ» (1638 թ.), «Պարիսի դատը» (1639 թ.) և այլ նկարներ: 
1610-ական թվականներին Ռուբենսի  ստեղծած որսի տեսարաններով կտավները («Կոկորդիլոսի և գետաձիու որսը» և այլն) նորություն էին ֆլամանդական գեղանկարչության մեջ:
Նկարչի ստեղծագործությունն ազգային արվեստի ռեալիստական ավանդույթների և վենետիկյան գեղանկարչության դպրոցի նվաճումների օրգանական միաձուլումն է. մեծապես նպաստել է ֆլամանդական և եվրոպական գեղանկարչության զարգացմանը: 
Ռուբենսը հայտնի է նաև որպես գիտնական, հումանիստ, հնէաբան, ճարտարապետ, հավաքորդ:
Ռուբենսի գործերից պահվում են աշխարհի խոշոր թանգարաններում (Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մադրիդի Պրադո և այլն), «Սիլենոսի երթը» նկարի տարբերակը՝ ՀԱՊ-ում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 379 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: