Четверг, 26.06.2025, 04:41Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Ռուդաքի
13:43
Ռուդաքի
Ռուդաքին պարսկալեզու (դարի կամ ֆարսի լեզու) 
պոեզիայի հիմնադիրն է:

Ռուդաքին (Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ) դեռևս երիտասարդ տարիքում հռչակվել է որպես երաժիշտ և երգիչ: Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը: Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանյան արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության: Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից: 
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թ.) և ինքնակենսագրական` «Ծերունական քասիդ», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլե և Դեմնե» առակագրքից (932 թ-ին թարգմանել է արաբերենից):
Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով: Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով: Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը: Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը:

Լա՜վ իմացիր, այս աշխարհում 
հյուր ես միա՜յն աննպատակ,
Չարժե բնավ, որ աշխարհին 
ամուր կապես քո սիրտը տաք:

Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը:
Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), քասիդ, կիթա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբայի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը: Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ խորասանյան կամ թուրքեստանյան), որը պահպանվել է մինչև XII դարը:
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը:
Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան: Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները: 
Просмотров: 326 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: