Четверг, 26.06.2025, 04:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սալամանդրներ և տրիտոններ
13:49
Սալամանդրներ և տրիտոններ
Սալամանդրները և տրիտոնները պոչավոր երկկենցաղների կարգի կենդանիներ են:
Սալամանդրների ընտանիքն ընդգրկում է 15 ցեղի 64 տեսակ: Ունեն ձգված-երկար մարմին (երկարությունը՝ 1,2–6,8 սմ), երկար պոչ (գրեթե մարմնի երկարության): Մատները լողաթաղանթով են, որոնց օգնությամբ լողում են: Մարմինը նուրբ է ու խոնավ:
Սնվում են որդերով, միջատներով, որոնց հավաքում են լեզվով: Հասուն սալամանդրներն ապրում են ցամաքում, որոշ տեսակներ՝ ջրում: Ձվադրում են հիմնականում ջրում. ձվերից դուրս եկած շերեփուկները սնվում են մանր անողնաշարավորներով: Որոշ տեսակներ ձվադրում են խոնավ փոսերում, փտած գերանների կամ քարերի տակ: Շերեփուկների զարգացման փուլն ընթանում է ձվերի ներսում, ուստի շերեփուկներն արտաքին տեսքով նման են հասունին: Առանձին տեսակների էգերը ծնում են կենդանի ձագեր: Որոշ սալամանդրներ պահպանում են շերեփուկային փուլին բնորոշ գծեր: Օրինակ` հասուն աքսոլոտլը նման է հսկա շերեփուկի. ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում են նրա արտաքին ճյուղանման խռիկները, որոնք աճում են գլխի կողքերին: Շատ սալամանդրների և տրիտոնների մաշկային գեղձերն արտադրում են թունավոր լորձ: Նրանք ունեն նաև վառ գունավորում, որով վախեցնում են թշնամիներին:
Տրիտոններն ապրում են խոնավ անտառային ումարգագետնատափաստանային գոտու կանգուն և հոսող ջրավազաններում ու նրանց մերձակայքում: 
ՀՀ Լոռու մարզում հանդիպում են տրիտոնների տրիտուրուս ցեղի 2 տեսակ՝ սովորական և փոքրասիական: 
ՀՀ-ում տրիտոններ որսում են մեծ քանակներով, ինչի հետևանքով քանակը խիստ պակասել է, և նրանք կարող են անհետանալ: Հաճախ նրանց պահում են նաև անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:
Սովորական և փոքրասիական տրիտոնները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Просмотров: 407 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: