Четверг, 26.06.2025, 05:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սաուդյան Արաբիա
14:49
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիա պետությունը Հարավարևմտյան Ասիայի ամենամեծ երկիրն է: Զբաղեցնում է Արաբական թերակղզու 2/3-ը և մի շարք կղզիներ Պարսից ծոցում և Կարմիր ծովում: Տարածքի մեծ մասը կազմում են մեղմաթեք հարթավայրերը, քարային և ավազային անապատները` Նեֆուդ, Դեհնա, Ռուբ էլ Խալի: Կարմիր ծովի ափին զուգահեռ ձգվում են Հիջազ և Ասիր լեռնաշղթաները, որոնք աստիճանաբար իջնում են դեպի առափնյա նեղ դաշտավայրը: Երկրի գլխավոր հարստությունը նավթն ու գազն են, որոնք կազմում են համաշխարհային պաշարների համապատասխանաբար՝ 30,8 և 4,5%-ը: Կան նաև երկաթի, քրոմի, պղնձի, կապարի, ցինկի, ոսկու հանքավայրեր:
Բուսականությունը հիմնականում անապատային և կիսաանապատային է: Կենդանիներից հանդիպում են գայլը, բորենին, օնագր վայրի էշը և այլն: Շատ են կրծողներն ու սողունները:
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, խիստ ցամաքային: Մշտական հոսք ունեցող գետեր չկան:
Սաուդյան Արաբիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են տարբեր ժողովուրդներ ու ցեղեր: Մ.թ.ա. II հազարամյակում գերակշռել  են արաբական քոչվոր ցեղերը: Սաուդյան Արաբիայի Հիջազ նահանգում VII դարում Մուհամեդի գլխավորությամբ ձևավորվել է մահմեդականությունը, և 630 թ-ին ստեղծվել է առաջին մահմեդական կրոնապետությունը՝ Արաբական խալիֆությունը՝ Մեդինա մայրաքաղաքով: 630–631 թթ-ին Մուհամեդը եղել է այդ կրոնապետության առաջին ղեկավարը, հետագայում նրան երկըրպագեցին որպես մարգարեի և «Ալլահի պատգամաբերի»: Հիջազում են գտնվում մահմեդականների սրբավայրերը՝ Մեքքան (Մուհամեդի ծննդավայրը) և Մեդինան (Մուհամեդի թաղման վայրը): Այդ պատճառով երկիրը կոչվում է նաև «Երկու մզկիթների երկիր»: Այս քաղաքների տնտեսական կյանքում կարևորագույն տեղ են գրավում ուխտագնացությունից ստացված եկամուտները:
XIX դարի վերջում Արաբիայի մեծ մասը վահաբականների ջանքերով միավորվել է Սաուդյանների պետության մեջ: Արաբական տարածքների հետագա միավորման համար Իբն Սաուդի վարած պատերազմների արդյունքում՝ 1927 թ. ստեղծվել են Հիջազ պետությունը, Նեջը և միացյալ մարզերը, որոնք 1932 թ-ին միավորվել են Սաուդյան Արաբիա պետության մեջ:
Երկրի բնակչության 80%-ից ավելին արաբներ են, որոնց գերակշիռ մասը քոչվոր
և կիսաքոչվոր կյանք է վարում: Ճնշող մեծամասնությունն անգրագետ է: Դպրոց չեն հաճախում քոչվորների երեխաները և աղջիկների զգալի մասը (տղաների և 
աղջիկների ուսուցումն առանձին է): 
 Խոշոր քաղաքներն են Էր Ռիյադը, Ջիդդանը, Մեքքան և Մեդինան, գլխավոր ծովային նավահանգիստները` Պարսից ծոցում՝ Դամամը, Ջուբայլը, Հաֆջին, Կարմիր ծովում՝ Ջիդդան, Յանբուն և Ջիզանը:
Տնտեսության գլխավոր ճյուղը նավթարդյունաբերությունն է: Նավթի հանույթով (350–450 մլն տ) երկիրն աշխարհում երրորդ տեղում է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, իսկ գազի հանույթով մտնում է առաջին տասնյակի մեջ: Կան պարարտանյութերի, մետաղաձուլական, սննդի, քսայուղերի արտադրության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները հսկայածավալ տարածքի վրա խիստ սահմանափակ են: Դա հնարավոր է միայն օազիսներում: Կարևոր մշակաբույսը փյունիկյան արմավենին է: Մշակում են նաև ցորեն, սորգո, կորեկ, եգիպտացորեն, բանջարեղեն: Բուծում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ, ուղտեր, զբաղվում են ձկնորսությամբ:

Просмотров: 273 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: