 |

 |
| Суббота, 20.12.2025, 06:30 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Սաքսաուլ
|
Սաքսաուլը թելուկազգիների ընտանիքի ոչ խոշոր ծառ կամ թուփ է: Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Ասիայի անապատներում և կիսաանապատներում: Միջին Ասիայում հանդիպում է 3 տեսակ՝ սպիտակ, սև և զայսանյան: Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ: Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, ձմռանը՝ մոխրագույն կամ գորշավուն: Տերևները հակադիր են, փոքրիկ` ցողունին սեղմված անգույն թեփուկների ու թմբիկների տեսքով: Ծաղիկները երկսեռ են` մեկական նստած թեփուկանման ծաղկակիրների ծոցերում: Սաքսաուլը բազմանում է սերմերով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է անտառներ: Կարևոր տնտեսական նշանակություն ունի. բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ (ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ ածխին): Մոխրից ստանում են պոտաշ: Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ուղտերի և ոչխարների համար: Ավազուտների անտառապատման անփոխարինելի միջոց է միջինասիական հանրապետություններում: Ապրում է 30–60 տարի:
|
|
Просмотров: 349 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |