Четверг, 26.06.2025, 04:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սարգիս Պիծակ
14:02
Սարգիս Պիծակ
Սարգիս Պիծակը XIV դարի գրիչ և մանրանկարիչ է, 
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչներից:

Սարգիս Պիծակի մասին կցկտուր տեղեկություններ կան հոր՝ նշանավոր գրիչ և ծաղկող Գրիգորի մի քանի ձեռագրերում: Հայտնի է, որ Սարգիսն աշակերտել է հորը, աշխատել Ակներում, Սսում, Սկևռայում, Կոպիտառի վանքում, Փոս անապատում և գրչության այլ կենտրոններում: «Բժշկության Ավետարանը» ընդօրինակել և ծաղկել է 1353 թ-ին, վերջին գործը՝ Շարակնոցը՝ 1365–73 թթ-ին:
XIV դարի 1-ին քառորդում նրա անունը հայտնի էր ոչ միայն Կիլիկիայում, այլև բուն Հայաստանում: Պահպանվել է շուրջ 40 ձեռագիր (հավանաբար ունեցել է օգնող աշակերտներ), որտեղ Սարգիսը պատկերել է ժամանակակիցներին (Լևոն Դ թագավոր, Հակոբ Տարսոնացի կաթողիկոս, Մարիուն թագուհի, իշխաններ, վաճառականներ և ուրիշներ), նաև մի քանի ինքնանկար: 
Ձեռագրերի էջերը զարդարել է շքեղ գլխազարդերով, անվանաթերթ-կիսախորաններով, բույսերի, թռչունների, տաճարների և այլ պատկերներով հարուստ լուսանցազարդերով: Մանրանկարներում օգտագործել է կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն, մանուշակագույն և այլ երանգներ, ինչպես 
նաև ոսկի: Հռչակված են նրա ծաղկած «Արքունական Ավետարանը» (1336 թ.), որը հետագայում տեղափոխվել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի և դարձել պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարանին» վերագրվել է հրաշագործ ուժ: 
Սարգսի շքեղ պատկերազարդած քառավետարանների 10 խորաններն ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին (2 էջ) և համաձայնության 10 կանոնները (8 էջ): Ավետարանում յուրաքանչյուր ավետարանչի դիմանկարից առաջ 1-ական էջով տրված են տերունական նկարներ և հանդիպակաց տիտղոսաթերթը: Որոշ Ավետարաններ ձևավորել է գրաֆիկայի միջոցներով: Մյուս ձեռագրերը (Անտիոքի օրինագիրք, Սաղմոսարան, Մանրուսում, Հայսմավուրք և այլն) նկարազարդված են ուղղանկյուն գլխազարդերով և լուսանցազարդերով: 1320 թ-ին Սարգիսը լրացրել և ավարտել է Կիլիկիայի արքայական ընտիր ձեռագրերից «Ութ մանրանկարիչների Ավետարանի» պատկերազարդումը. ծաղկել է 13 մանրանկար, Քրիստոսի առակների մեծ մասը: 1338 թ-ին նկարազարդել է ձեռագիր Աստվածաշունչը:
Սարգիսը նաև հմուտ գրիչ է. նրա գիրն ու մանրանկարները գեղեցիկ ամբողջություն են և ձեռագիր գրքի բարձր ու ինքնատիպ արվեստի նմուշներ: Ամբողջ էջով արված տերունական և ավետարանիչների նկարներում,գլխազարդերում հիմնականում գործածել է ծիածանի գույները՝ իբրև «աստվածային լույսի» խորհրդանիշ: Սարգիս Պիծակի արվեստում երկրաչափականացված ոճը փոխարինվել է նրբագեղ արքունական մանրանկարչությամբ, որն սկզբնավորվել է XIII դարում և գերիշխել Կիլիկիայում XIV դարի սկզբին: Միաժամանակ դիմելով մինչկիլիկյան գունագեղությամբ ու համաչափ հարթապատկերային ձևերով աչքի ընկնող ժողովրդական գրքարվեստին՝ նա ստեղծել է ինքնատիպ ոճ: Սարգիս Պիծակի ձևավորման տարրերը տիպականացվել են և հետագայում դարձել հայկական առաջին տպագիր գրքերի տառերի հիմքը: Նրա ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի դպրոցների արվեստներին, գործերին բնորոշ են պարզ կերպավորումները: 
Սարգիս Պիծակի գործերից պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում, Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի և Երևանի մատենադարաններում, այլ խոշոր ձեռագրատներում ու թանգարաններում (Փարիզ, Վենետիկ, Դուբլին, Ստամբուլ, Թեհրան, Հալեպ և այլն):
Просмотров: 372 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: