Четверг, 26.06.2025, 05:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սարգսյան Արա
14:03
Սարգսյան Արա
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը մոնումենտալ և 
հաստոցային քանդակագործության խոշոր ներկայացուցիչներից է 
հայկական կերպարվեստում:

Արա Սարգսյանը 1919–21 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում, 1921–24 թթ-ին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում: 
Ավստրիայում նա ստեղծել է «Ռիխարդ Ռոբերտ» (1922 թ.), «Կարլ Վայգել» (1922 թ.), «Հեղինե Զատեյան» (1923 թ.), դիմաքադակները, «Լուռ վիշտ» (1923 թ.) կոմպոզիցիան, որոնք XX դարի հայկական քանդակագործության ինքնատիպ և լավագույն գործերից են: 
Սարգսյանը 1924 թ-ին Վիեննայում ստացել է խորհրդային քաղաքացիություն, 1925 թ-ին տեղափոխվել է Երևան: 1926 թ-ին կազմակերպել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ընկերակցության հայկական մասնաճյուղը, ընտրվել նախագահ: 1925–30 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում: 
1945 թ-ին նրա ղեկավարությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը (այժմ՝ Երևանի գեղարվեստի ակադեմիա), որի տնօրենն է եղել մինչև 1959 թ., ապա՝ ամբիոնի վարիչ, արվեստանոցի ղեկավար (պրոֆեսոր՝ 1947 թ-ից): 1932–37 թթ-ին Հայաստանի նկարիչների միության նախագահն էր: 
1920–30-ական թվականներին ստեղծած «Վահան Թոթովենց», «Մանուկ Աբեղյան», «Հրաչյա Աճառյան», «Մարիամ Ասլամազյան», «Միքայել Նալբանդյան», «Թորոս Թորամանյան», «Ալեքսանդր Շիրվանզադե», «Սուրեն Սպանդարյան», «Նաիրի Զարյան», «Ալեքսեյ Ջիվելեգով» դիմաքանդակներն առանձնանում են ընդգծված արտահայտչականությամբ: 
Սարգսյանը, պահպանելով ծավալների մշակման ֆրանսիական քանդակագործության սկզբունքները, ստեղծել է «Մայիսյան ապստամբության հերոսներին» հուշարձանի (1931 թ., Գյումրի) մոնումենտալհարթաքանդակները` նոր հնչողությամբ, որոնք խորհրդային քանդակագործության նվաճումներից են: 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Սարգսյանը կերտել է ռազմիկների դիմաքանդակներ («Ա. Միրզոյան», 1942 թ., «Ս. Մարտիրոսյան», 1944 թ., և այլն), նաև «Ի՛ զեն, իմ ժողովուրդ», «Հանուն հայրենիքի» և «Բարձունքի գրավումը» կոմպոզիցիոն գործերը:
1942 թ-ին Կիրովականում տեղադրվել է նրա լավագույն գործերից՝ Սերգեյ Կիրովի հուշարձանը (1992 թ-ին հանվել է): 1943 թ-ին ստեղծել է իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» քանդակը (գիպս` 1943 թ., փայտ` 1950 թ.), որտեղ նորովի են կիրառված հայ միջնադարյան պատկերաքանդակի ավանդույթները: 
Սարգսյանը հետպատերազմյան շրջանում կերտել է դիմաքանդակների  շարք՝ «Ստեփան Շահումյան» (1949 թ.), «Վարդան Աճեմյան» (1954 թ.), «Րաֆֆի» (1957 թ.), «Վալերի Բրյուսով» (1967 թ.) և այլն: 
Սարգսյանն ստեղծել է նաև բազմաթիվ մոնումենտալ քանդակներ՝ «Հովհաննես Թումանյան», «Ալեքսանդր Սպենդիարյան» (համահեղինակ՝ Ղուկաս Չուբարյան, երկուսն էլ՝ 1957 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնի առջև), 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 306 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: