Четверг, 26.06.2025, 05:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սարուխան Ալեքսանդր
14:49
Սարուխան Ալեքսանդր
Ծաղրանկարիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ 
Ալեքսանդր Սարուխանը երգիծանկարչության հիմնադիրն է Եգիպտոսում:

 Սարուխանը սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանում, 1922–24 թթ-ին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 1920– 1923 թթ-ին աշխատակցել է Կոստանդնուպոլսի «Գավրոշ» ամսագրին: 1924 թ-ից ապրել է Կահիրեում: Դասավանդել է Գալուստյան վարժարանում, հրատարակել «Հայկական սինեմա» (1925–26 թթ., վերջին 10 համարը խմբագրել է Երվանդ Օտյանը), «Կարավան» (1939–42 թթ.) ամսագրերը: 
1941 թ-ին հիմնել է «Հայ մշակույթի բարեկամների մարմին» միությունը: Հեղինակ է «Այս պատերազմը» (1945 թ.), «Մենք մեր ակնոցով» (1962 թ.) և այլ երգիծանկարների ժողովածուների: Սարուխանը պատկերազարդել է Ե. Օտյանի «Ընկեր Փանջունի» (1938 թ.) և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1962 թ.) երկերը, որոնք գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից են: 
Նկարչի 40 հզ-ից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում: Սարուխանի արվեստը գաղափարական առումով հարում է թե՜ Հ. Պարոնյանի ու Ե. Օտյանի ժողովրդավարական արվեստին, թե՜ իր ժամանակի քաղաքական առաջադեմ ծաղրապատկերին: Նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ-նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշներ: 
Սարուխանն արժանացել է միջազգային մրցանակների, 1960 թ-ին պարգևատրվել է ամերիկյան երգիծանկարիչների հանձնաժողովի «Երգիծանկարներ խաղաղության համար» շքանշանով:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1927 թ., 1998 թ.՝ հետմահու), Երևանում (1968 թ.), Մոնրեալում (1973 թ.), Ալեքսանդրիայում (2009 թ., հետմահու) և այլուր: Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր» (1963 թ., բեմադրել է հայկական հեռուստաթատրոնը) կատակերգությունը, հոդվածներ ծաղրանկարչության, ինչպես և գաղութահայ կյանքի մասին:
Սարուխանի 14 ընկերական շարժեր, «Մեծապատիվ մուրացկանների» 9 պատկերազարդում, «Մարդկային կատակերգություն» շարքից 1 երգիծանկար և այլ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 321 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: