Четверг, 26.06.2025, 05:01Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սենեգալ
14:52
Սենեգալ
Սենեգալը պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ: Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը: Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները: 
Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:
Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ: XV դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ: XVII–XIX դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թ-ին:
Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները: 
Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը:     Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի:
Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը: Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:
Просмотров: 368 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: