 |

 |
| Понедельник, 06.04.2026, 08:34 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Սենտ Քիտս և Նեվիս
|
Սենտ Քիտս և Նևիսը պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում՝ Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզեխմբում: Բրիտանական համագործակցության անդամ է: Կղզիներն ունեն հրաբխային ծագում և լեռնային մակերևույթ: Ամենաբարձր կետը 1155 մ է: Կլիման արևադարձային է, շոգ: Լեռների բարձրադիր լանջերը ծածկված են մշտադալար անտառներով: Կղզիները հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ին: 1628 թ-ին անգլիացիները գաղութացրել են Նևիս, 1783-ից՝ Սենտ Քիտս կղզիները: 1882 թ-ին Սենտ Քիտս, Նևիս և Անտիլյան կղզիները կազմել են Դաշնություն, որն առանց Անգլիայի (առանձնացել է) 1967 թ-ին ստացել է Մեծ Բրիտանիային միավորված պետության կարգավիճակ, իսկ 1983 թ-ի սեպտեմբերին՝ անկախություն: Կղզիների բնակիչները եվրոպացիների և աֆրիկյան ստրուկների (նեգրեր) սերունդներն են: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, կոկոսյան արմավենի: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
|
|
Просмотров: 279 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |