 |

 |
| Пятница, 10.04.2026, 14:40 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Սեքվոյա
|
Սեքվոյան (մամոնտածառ) ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է: Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան: Աճում է Կալիֆոռնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում: Առաջացնում է հսկայական անտառներ: Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում: Հազվադեպ մշակվում է Սև ծովի մերձարևադարձային ափերին, ՀՀ-ում՝ Իջևանի դենդրարիումում: Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ: Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է: Ասեղնատերևները գծանշտարաձև են` երկկողմանի սանրաձև դասավորված: Բազմանում է սերմերով և կտրոններով: Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ: Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված: Ապրում է մինչև 2 հզ. տարի:
|
|
Просмотров: 584 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |