Четверг, 26.06.2025, 05:04Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սերմեր բույսերի
15:00
Սերմեր բույսերի
Սերմը մերկասերմ և ծաղկավոր բույսերի օրգան է, որը կատարում է վերարտադրողական, տարաբնակեցման և անբարենպաստ պայմաններում գոյատևման գործառույթներ: Առաջացել է տարասպոր բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ընթացքում: Սովորաբար զարգանում է սերմնասաղմում՝ հիմնականում բեղմնավորումից հետո (երբեմն՝ առանց բեղմնավորման):
Մերկասերմ բույսերի սերմերը ձևավորվում են կոների սերմնաթեփուկների մակերևույթին, ծաղկավորների սերմերն ամփոփված են պտղի մեջ:
Սերմերը կազմված են սերմնակեղևից (սպերմոդերմ), սաղմից (երիտասարդ սպորոֆիտ) և հաճախ էնդոսպերմում ու պերիսպերմում գտնվող սննդարար նյութերից:
Սերմնակեղևը սաղմը պաշտպանում է չորանալուց: Այն կարող է լինել փայտանման (օրինակ՝ սոճու, արմավենու սերմերինը), թաղանթանման (հացահատիկներինը) և կաշեկերպ (սովորական սոճունը): Սերմերի մակերևույթին սովորաբար նկատվում են սերմնասպին (հասուն սերմի` սերմնակոթունից անջատվելու տեղը), միկրոպիլեի (փոշեմուտք, սերմնամուտք) փոսիկաձև հետքը, խալազի (սերմնասկզբնակի` կոթունին ամրանալու տեղը) հետքը, ակոսիկները, թմբիկները և սերմնակարերը: Սերմերի մակերևույթը լինում է ողորկ և փայլուն (լոբի), ցանցակոսավոր (կորնգան), փշոտ (արջնդեղ), թմբիկավոր (ճռճռուկ), թեփուկավոր (ընձախոտ) և այլն: Որոշ սերմեր ունեն թևիկներ (փողածաղիկ), մազիկներ (բամբակենի): 
Սերմերի արտաքին ձևը և կառուցվածքը կայուն ժառանգական հատկանիշներ են և օգտագործվում են բույսերի կարգաբանության մեջ: Սերմերի չափերը և զանգվածը տարբեր են՝ 0,002–0,005 մգ-ից (որոշ խոլորձազգիներ) մինչև 9 կգ (սեյշելյան արմավենի), առավելագույնը՝ 20 կգ (կոկոսյան արմավենի): Սերմերի քանակը պտուղներում նույնպես խիստ տատանվում է՝ մեկից (բարդածաղկավորներ) մինչև մի քանի միլիոն (որոշ խոլորձազգիներ): Սերմերի ծլունակության պահպանման տևողությունը մի քանի օրից (ուռենի) մինչև հարյուրավոր տարիներ (լոտոս) են: Սերմերն օգտագործվում են ցանքի համար, սննդի մեջ, որպես համեմունք, նաև ձեթեր, օսլա, ներկանյութեր ու դեղանյութեր ստանալու համար և այլն:
Որոշ բույսերի սերմերի արդյունաբերական մշակման արգասիքները՝ քուսպը և այլն, օգտագործում են որպես կեր կենդանիների ու թռչունների համար:
Просмотров: 346 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: