Четверг, 26.06.2025, 07:39Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սիգ
15:04
Սիգ
Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը:
Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկնագույն նրբերանգով: Մեջքը մուգ կանաչ է, մոխրագույն կամ գրեթե սև, կողքերը՝ արծաթավուն, փորիկը՝ սպիտակ: Մեջքի և կողքերի վերին մասի թեփուկների արտաքին եզրերը հաճախ մանր պուտերով են, լողակները` մոխրագույն, կրծքային և փորային լողակները՝ երբեմն բաց նարնջագույն: Սեռահասուն է դառնում 2–3 տարեկանում: Այդ շրջանում արուների կողքերի թեփուկների վրա հայտնվում է շատ փոքրիկ մաշկային բրգիկ: Բազմանում է նոյեմբեր–դեկտեմբերին՝ լճի առափնյա տարածքներում՝ 1–8 մ խորություններում: Ձկնկիթը (մինչև 35 հզ. հատ) դնում է լճի ավազոտ հատակին՝ ափին մոտ:
Մատղաշն սկզբում սնվում է պլանկտոնային օրգանիզմներով, սեռահասունները՝ ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, երբեմն՝ սեփական ձկնկիթով և այլն: 
Ունի արդյունագործական նշանակություն: ՀՀ առանձին ջրամբարներում վերաբնակեցնելու փորձեր են արվում՝ արհեստական բուծման ճանապարհով:
Просмотров: 369 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: