Четверг, 26.06.2025, 08:08Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սիկա Վիտորիո դե
15:05
Սիկա Վիտորիո դե
Իտալացի կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ 
Վիտորիո դե Սիկան նեոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է 
համաշխարհային կինոարվեստում: 

Վիտորիո դե Սիկան սովորել է Առևտրի բարձրագույն ինստիտուտում: 1924 թ-ից խաղացել է թատրոնում, 1931 թ-ից նկարահանվել կինոյում («Ծեր տիրուհին»): «Որքան սրիկա են այս տղամարդիկ» (1932 թ.), «Միլիոն եմ տալիս» (1934 թ.) և «Պարոն Մաքս» (1937 թ., երեքն էլ՝ ռեժիսոր՝ Մարիո Կամերինի) կինոնկարներում Սիկան մարմնավորել է զվարճասեր, կենսուրախ երիտասարդ իտալացու կերպարներ (վարորդ, լրագրավաճառ և այլն): Իր առաջին՝ «Կարմիր վարդեր» (1940 թ.), «Թերեզա-Ուրբաթ» (1941 թ., խաղընկերուհին էր Աննա Մանյանին), «Գարիբալդիականը վանքում» (1942 թ.) և այլ քնարական ֆիլմերի սցենարիստն ու գլխավոր դերակատարն է:
Սիկայի «Երեխաները նայում են մեզ» (1943 թ.) ռեալիստական ֆիլմը պատմում է ծնողներից լքված երեխայի տառապանքի մասին: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Շուշա» (1946 թ.) ֆիլմով, որի թեման 2 փոքր տղաների կյանքի պատմությունն է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո: 
Զարգացնելով նեոռեալիզմի գեղարվեստական սկզբունքները՝ Սիկան ստեղծել է իր ամենանշանակալի կինոնկարները՝ «Հեծանիվ հափշտակողները» (1948 թ., «Օսկար»՝ 1949 թ.), «Հրաշքը Միլանում» (1950 թ., Կաննի կինոփառատոնի Գլխավոր և Կինոմամուլի միջազգային ընկերակցության մրցանակներ, երկուսն էլ՝ 1950 թ.), «Ումբերտո Դ.» (1951 թ.), «Տանիք» (1956 թ.), որտեղ անդրադարձել է սոցիալական հրատապ հարցերի, բուրժուական հասարակության անտարբերությանը, գործազուրկների, անօթևան ու միայնակ ծերերի ողբերգական կյանքին: 
1960 թ-ին Սիկան էկրանավորել է Անդրե Մորուայի «Չոչարա» վեպը. հասարակ իտալուհու՝ Չեզիրայի կերպարի միջոցով իր բողոքն է արտահայտել ֆաշիզմի և պատերազմի դեմ: 1961 թ-ին Սիկան նկարահանել է «Ահեղ դատաստան» (ռեժիսոր Չեզարե Ձավատինիի հետ) երգիծական ֆիլմը, որտեղ ռեալիստական սուրարտահայտչամիջոցներով քննադատել է ժամանակի իրական կյանքը: Սիկայի ուշագրավ ֆիլմերից են նաև «Ալտոնայի մենակյացները» (1962 թ., ըստ Ժան-Պոլ Սարտրի), «Երեկ, այսօր, վաղը» (1963 թ., «Օսկար»՝ 1964 թ.), «Ամուսնություն իտալական ձևով» (1964 թ., ըստ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի), «Արևածաղիկներ» (Մոսֆիլմի հետ, 1970 թ.), «Ֆինցի-Կոնտինիի այգին» (1970 թ., Բեռլինի միջազգային կինոփառատոնի Գլխավոր և «Օսկար» մրցանակներ՝ 1971 թ.), «Կարճ արձակուրդ» (1973 թ., Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ 1974 թ.) և այլն: 
Սիկան նկարահանվել է շուրջ 150 ֆիլմում («Գեներալ Դելլա Ռովերեն», նաև ռեԺիսորն է, «Հաց, սեր և երևակայություն», «Նեապոլի ոսկին» և այլն). հիմնականում մարմնավորել է սիրահետողի, դատարկախոս փաստաբանի, բարոյալքված արիստոկրատի, խաբեբա առևտրականի կերպարներ: Նրա մի քանի ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Սոֆի Լորենը և Մարչելլո Մաստրոյանին:
Սիկայի կինոնկարներն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ, մարդասիրությամբ, հոգեբանական խորությամբ, սուր երգիծականի ու նուրբ կոմիկականի համադրմամբ:
Просмотров: 339 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: