Четверг, 26.06.2025, 05:02Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սինգապուր
15:18
Սինգապուր
Սինգապուրի Հանրապետություն
Սինգապուրը պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Մալակկա թերակղզու հարավում՝ Սինգապուր կղզու և հարակից փոքր կղզիների վրա: 
Մակերևույթն առավելապես հարթավայրային է, հարավարևմտյան ափերի մոտ կան բուստային խութեր: Կլիման արևադարձային մուսսոնային է, կան մշտադալար անտառներ:
Սինգապուրը միջնադարում գտնվել է տարբեր պետությունների և պետական միավորումների կազմերում: Մինչև 1819 թ. պատկանել է Վոհորմալայյան սուլթանությանը, 1826-1946 թթ-ին եղել անգլիական գաղութ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1942–45 թթ.) կղզին զավթել են ճապոնական զորքերը: 1959 թ-ից ինքնակառավարվող պետություն էր Բրիտանական համագործակցության կազմում: 1963-65 թթ-ին եղել է Մալայզիայի կազմում, 1965 թ-ից հռչակվել է առանձին հանրապետություն:
Բնակչութան ավելի քան 77,3 %-ը չինացիներ են, 14,1 %-ը՝ մալայացիներ, բնակվում են նաև եվրոպացիներ, արաբներ և այլք:
Խոշոր քաղաքներ են  Սինգապուրը, Նանյանը:
Սինգապուրն ունի զարգացած արդյունաբերություն: Կան նավանորոգման, նավթավերամշակման, մետաղաձուլական, քիմիական, սննդի, թաղանթանյութ-թղթի արդյունաբերության ձեռնարկություններ: Երկիրն առանձնանում է էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային մեքենաշինության, բժշկական և օպտիկական սարքերի, հուշանվերների, խաղալիքների արտադրությամբ:
Մշակում են կաուչուկատուներ, ծխախոտ, համեմունքային բույսեր, մրգեր, բանջարեղեն և հատկապես` ծաղիկներ:
Երկրի մայրաքաղաքը խոշորագույն տնտեսական, մշակութային և առողջարանային կենտրոն է, աշխարհի ամենամեծ նավահանգիստը (2-րդը՝ Ռոտերդամից հետո):

Հայերը Սինգապուրում
Հայերը Սինգապուրում հաստատվել են XVIII դարի վերջից: Եկել են հիմնականում Մալակկայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից: 1833 թ-ին հայհամայնքին Հիլ Սթրիթ փողոցում հողակտոր էհատկացվել, որտեղ 1835 թ-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքը: Համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը: Ներկայումս Սինգապուրում բնակվում է 30–40 հայ: 
Հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակիմը հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որը համարվել է Սինգապուրի 
Просмотров: 345 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: