Четверг, 26.06.2025, 05:03Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սիրտ
15:25
Սիրտ
Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:
Սրտի պատերը եռաշերտ են. ներքինը՝ ներսրտենին (էնդոկարդ), պատում է սրտի խոռոչները ներսից, իսկ նրա կրկնաշերտերը գոյացնում են փեղկավոր փականներ, որոնք անհրաժեշտության դեպքում փակում են նախասիրտ-փորոքային բացվածքները: Միջին շերտը՝ սրտամկանը (միոկարդ), կազմված է միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից: Արտաքին շերտը՝ շճապատյանը (էպիկարդ), ծածկում է հիմնականում սրտի արտաքին մակերևույթը: Այն սիրտը շրջապատող պարկաձև գոյացության՝ սրտապարկի (պերիկարդ) ներքին թերթիկն է: Արտաքին և ներքին թերթիկների միջև գտնվում է ճեղքանման խոռոչ՝ լցված 15–20 մլ շճային հեղուկով, որը նպաստում է սրտի կծկումների ժամանակ թերթիկների միջև շփումների նվազելուն: 
Սիրտը հզոր, կրկնակի պոմպ է: Երկայնակի հոծ միջնապատով այն բաժանված է երկու՝ աջ ու ձախ կեսերի: Յուրաքանչյուր կեսի վերին մասը կոչվում է նախասիրտ, ստորինը՝ փորոք: Նախասրտերն արյունը մղում են փորոքների մեջ, սրանք էլ իրենց հերթին այն ուժգին մղում են զարկերակների մեջ, որից հետո դադար է տիրում, սիրտը լցվում է երակներից եկող արյունով և հանգստանում: Լրիվ հանգստի պայմաններում սիրտը 1 րոպեում մղում է մոտ 5,5 լ արյուն՝ կծկվելով 60–70 անգամ, ընդ որում՝ նախասրտերի աշխատանքը տևում է 0,1, փորոքներինը՝ 0,3–0,5, իսկ դադարը՝ 0,4 վայրկյան:
Սրտի գործունեության մեջ ամենակարևորը բոլոր օրգանները ժամանակին բավարար քանակի թթվածնով ապահովելու ունակությունն է: Արյունը թթվածնով հարստացնելու համար աջ փորոքն այն մղում է թոքային զարկերակ, որի ճյուղավորումները հասնում են թոքերին, իսկ յուրաքանչյուր թոքաբշտիկ պատած է մազանոթների խիտ ցանցով: Մազանոթի և թոքաբշտիկի նուրբ պատերով թթվածինը հեշտությամբ թափանցում է արյան մեջ, իսկ ածխաթթվական գազն ու այլ վնասակար մնացուկներ արյունից անջատվում և անցնում են թոքաբշտիկներում եղած օդի մեջ: Թթվածնով հարստացած արյունը երակներով վերադառնում է սրտի ձախ կեսը, իսկ այնտեղից մղվում դեպի ամենախոշոր զարկերակը՝ աորտան (մայր զարկերակ): Վերջինից դուրս եկող զարկերակներն արյունը մատակարարում են մարմնի բոլոր օրգաններին: Որքան շատ է աշխատում օրգանը, այնքան շատ թթվածին է անհրաժեշտ նրան: Թթվածնի մատակարարումը կարգավորելուն նպաստում է արյունատար անոթների լայնանալ-նեղանալու հատկությունը, որով կարող է փոփոխվել հոսող արյան քանակը, դրանով` նաև թթվածնի բաշխումը: Օրինակ` երբ մարդը նստած սկսում է նամակ գրել, սրտի կծկումների նույն հաճախության դեպքում լայնանում են գլխուղեղի և մի շարք մկանների անոթները, իսկ ճաշելու ընթացքում լայնանում են մարսողության օրգանների անոթները, իսկ գլխուղեղինը՝ նեղանում:
Լարված աշխատանքի ժամանակ մկանները 10–15 անգամ ավելի թթվածին են ծախսում, քան հանգիստ վիճակում: Դրա համար էլ, նույնիսկ քայլելիս, աշխատող մկանների անոթների լայնացումը  միայն չի բավարարում. սիրտն սկսում է ավելի հաճախ կծկվել, շատ արագ վազելիս՝ նույնիսկ 120–160 անգամ՝ մղելով մինչև 30 լ արյուն: Ընդ որում, դադարները գրեթե լրիվ վերանում են, և սիրտը, հոգնելով, չի կարողանում հաղթահարել աշխատանքը: 
Սրտամկանը, ինչպես օրգանիզմի մյուս բոլոր մկանները, թուլանում է, եթե այն չեն մարզում: Ուստի, որպեսզի սիրտն ամուր ու առողջ լինի, հարկավոր է զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ֆիզկուլտուրայով և սպորտով: Ակտիվ մկանային գործունեությունը և չափավոր շարժունությունը սրտային հիվանդությունների կանխարգելման կարևոր գործոններ են:
Սրտի և անոթների ժամանակակից վիրաբուժության նվաճումները (սրտային փականների, զարկերակների վերակառուցում և պրոթեզավորում, արհեստական սրտի ստեղծում, սրտի պատվաստում և այլն) ապահովում են անբուժելի համարվող շատ հիվանդությունների արդյունավետ բուժման հնարավորությունը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 345 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: