Четверг, 26.06.2025, 05:10Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սկանդինավյան երկրներ
15:27
Սկանդինավյան երկրներ
Սկանդինավյան երկրները գտնվում են Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու և հարակից կղզիների վրա: Աշխարհագրական առումով սկանդինավյան երկրներ են Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, սակայն, պատմության և մշակութային շատ ընդհանրությունների բերումով, դրանց շարքին են դասվում նաև մոտ 1000 կմ հեռավորության վրա  գտնվող Իսլանդիան և Դանիան (Յուտլանդիա թերակղզում):
Սկանդինավյան թերակըղզին ամենախոշորն է Եվրոպայում: Ափերը ողողվում են Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծովերի ջրերով: Ափագիծը խիստ կտրտված է ֆիորդներով՝ ցամաքի մեջ մխրճված, ոլորապտույտ, զառիկող բարձր ափերով ծովածոցերով: Ֆիորդների զառիկող ափերն անտառապատ են, տարբեր տեղերից թափվում են ջրվեժներ, իսկ դեպի վեր դանդաղ բարձրանում են ամպի ու մառախուղի քուլաներ: Այս բոլորը շատ գրավիչ է և դեպի իրեն է ձգում բնության սիրահար զբոսաշրջիկների: Սկանդինավյան թերակղզու արևմտյան` առավել բարձր մասը գրավում են Սկանդինավյան լեռները, որոնց առավելագույն բարձրությունը 2470 մ է (Գալհյոպիգեն լեռ): Դեպի արևելք լեռները ցածրանում են, առաջացնում սարահարթ, որն զբաղեցնում է թերակղզու մեծ մասը: Մակերևույթին մինչև այժմ պահպանվել են հնագույն սառցադաշտերի հետքեր՝ հղկված, քերված ժայռեր, լճեր, մորենային թմբեր:
Իսլանդիա կղզու մակերևույթը լեռնային է: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ, որոնցից շատերը ծածկված են սառցադաշտերով: Սառցադաշտերի և հրաբուխների հարևանությունը կղզու բնության առանձնահատկությունն է: Գործող հրաբուխների շրջաններում շատ են տաք աղբյուրները և գեյզերները:
Տարածաշրջանը հարուստ է գրանիտի, երկաթի, քարածխի, պղնձի, կապարի, տորֆի, նավթի (ծովում), գազի պաշարներով:
Կլիմայական պայմանները տնտեսական գործունեության համար նպաստավոր չեն: Սակայն Սկանդինավյան թերակղզու ափամերձ գոտու կլիմայի վրա բարերար ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը: Այստեղ կլիման բարեխառն ծովային է, իսկ Սկանդինավյան լեռներից արևելք ընկած շրջանները ծովային հոսանքի ազդեցությունը չեն կրում, այդ պատճառով էլ կլիման փոխվում է բարեխառն ցամաքայինի: Ֆինլանդիայի ու Շվեդիայի հյուսիսային մասերը՝ Լապլանդիան, ինչպես նաև Իսլանդիա և Շպիցբերգեն կղզիները (վերջինս պատկանում է Նորվեգիային) առանձնանում են ծայրահեղ անբարենպաստ բնական պայմաններով:
Ձմռանը տարածաշրջանի հարավում ցերեկվա տևողությունը 6 ժամ է, իսկ Լապլանդիայում 50 օր անընդմեջ արևը չի ծագում (բևեռային գիշերներ են):
Տարածաշրջանը գահավիժող, սահանքներով հարուստ գետերի, լճերի ու ճահիճների երկիր է: Լճերի մեծ մասը փոքր է, սակայն աչքի է ընկնում գեղատեսիլ ափերով և բազմաթիվ անտառապատ կղզյակներով:
Սկանդինավյան երկրները (բացառությամբ Իսլանդիայի) ունեն բարձր զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Նրանց տնտեսական գլխավոր հիմնախնդիրը հյուսիսային շրջանների թույլ զարգացածության հաղթահարումն է: 
Просмотров: 551 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: