Четверг, 26.06.2025, 04:51Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սլովակիա
15:26
Սլովակիա
Սլովակիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում: Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում: Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները,  և այլ լեռնաշղթաներ: 
Ընդերքում կան երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի, բազմամետաղների հանքավայրեր: 
Դաշտավայրերն զբաղեցնում են փոքր տարածություններ: Լեռները հիմնականում անտառապատ են: Կենդանիներից տարածված են արջը, գայլը, լուսանը, աղվեսը, կզաքիսը, կնգումը, եղջերուն, գետակինճը, այծյամը, սկյուռը: Վագ, Նիտրա, Գրոն, Օնդավա գետերը հարուստ են ձկներով: 
Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից: XI դարում Սլովակիան ընդգրկվել է Հունգարական թագավորության կազմի մեջ, XIII–XIV դարերում այն գաղութացրել են գերմանացիները: XVI դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է Օսմանյան կայսրությունը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից (1683–99 թթ.) հետո Ավստրիային է միացվել նաև Հարավային Սլովակիան: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ավարտին` Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, 1918 թ-ին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ 1919 թ-ի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ:  1938թ-ին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ 1939 թ-ի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո: Սակայն երբ 1945 թ-ին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ 1969 թ-ին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն: Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, 1992 թ-ի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի:
Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են: 
Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան:
Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն: Հանքային լեռների՝ երկաթի, մանգանի, ծարիրի, մագնեզիտի և բազմամետաղային հարուստ հանքավայրերի հիմքի վրա զարգացել են մետաղաձուլությունն ու մեքենաշինությունը: Կան նաև նավթավերամշակման, նավթաքիմիական, քիմիական, փայտամշակման, մանածագործական, շինանյութերի և այլ ձեռնարկություններ: Մշակում են հացահատիկային բույսեր, ձիթատուներ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ: Զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, մսակաթնատու անասնաբուծությունը: 
Սլովակիայի տարածքում պահպանվել են թրակիացիների, սկյութների, կելտերի, գերմանների, հին սլավոնների և այլ ցեղերի մշակույթի նմուշներ:
Սլովակիայում հայտնի են գյուտարարներ Յո. Մուրգաշը, Ս. Պանիչը, Յո. Հելլին, քաղաքական գործիչ Ալ. Դուբչեկը, տիեզերագնաց Ի. Բելլան և ուրիշներ:

Հայերը Սլովակիայում
Սլովակիայում առաջին հայ ընտանիքները հաստատվել են XVII դարի կեսին, սակայն հայ համայնքը կազմավորվել է վերջին շրջանում, որը պաշտոնական գրանցում է ստացել 2002 թ-ին: Ներկայումս Սլովակիայում բնակվում է ավելի քան 500 հայ՝ հիմնականում Բրատիսլավայում: Զբաղվում են գլխավորապես առևտրով, արհեստներով:
Սլովակիայի խորհրդարանը 2004 թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:
Просмотров: 353 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: