Четверг, 26.06.2025, 05:25Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սլովենիա
15:26
Սլովենիա
Սլովենիան պետություն է Արևելյան Եվրոպայում: Այն առանձնացել է 1992թ-ին, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների: 
Երկրի մակերևույթը լեռնային է, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում ձգվում են Արևելյան Ալպերի (առավելագույն բարձրությունը՝ 2863 մ, Տրիգլավ լեռ), հարավում՝ Դինարյան լեռների ճյուղավորությունները: 
Ընդերքում կան գորշ ածխի, ծարիրի, սնդիկի, բոքսիտների պաշարներ: 
Կլիման բարեխառն է, ծովափին՝ մերձարևադարձային միջերկրածովային: Խոշոր գետերն են Սավան և Դրավան, կան կարստային լճեր: Տարածքի 40 %-ն զբաղեցնում են սաղարթավոր ու ասեղնատերև անտառները: 
Երկրի ներքին շրջանները, մինչև 700–800 մ բարձրությունները, ծածկված են տափաստանային բուսականությամբ, 800–2000 մ բարձրությունները՝ լայնատերև ու ասեղնատերև անտառներով, ավելի բարձր՝ մարգագետիններով:
Կենդանիներից կան եղջերու, քարայծ, վարազ, վայրի կատու, կզաքիս: Կլիմայավարժեցվել է արջը: Շատ են թռչուններն ու սողունները: 
Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես):
Սլովենիայի տարածքը սլավոններով բնակեցվել է VI դարից: 623– 658թթ-ին եղել է Սամո պետության մասը, ապա մտել Կարանտանիայի կազմի մեջ: XI–XIII դարերում առաջացել են մի շարք իշխանություններ, որոնք XVI դարից ընկել են Ավստրիայի տիրապետության տակ: 1918թ-ից Սլովենիայի մեծ մասը մտել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ, որը 1929թ-ին կոչվել է Հարավսլավիա: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավսլավիան գրավվել է Գերմանիայի և դաշնակիցների կողմից, 1945թ-ին ազատագրվել ԽՍՀՄ զորքերի օգնությամբ և մինչև 1992թ-ը եղել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում:
Սլովենիայի բնակչության 83 %-ը սլովեններ են. կան սերբեր (2 %), խորվաթներ (1,8 %), հունգարներ, ալբանացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Լյուբլյանան, Մարիբորը, Ցելյեն:
Զարգացած են արդյունաբերության արդյունահանող, մեքենաշինության, մետաղաձուլության, տեքստիլ, փայտամշակման, սննդի ճյուղերը:
Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի մոտ 50 %-ը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ:
Սլովենիայում պահպանվել են Հաբսբուրգների ժամանակները հիշեցնողմիջնադարյան բազմաթիվ տաճարներ և ճարտարապետական այլ կառույցներ:
Просмотров: 245 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: