Четверг, 26.06.2025, 07:56Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սմբատ Սպարապետ
15:30
Սմբատ Սպարապետ
Սմբատ Սպարապետը Կիլիկյան Հայաստանի զորավար է, 
պետական գործիչ, դիվանագետ, իրավագետ, պատմագիր:

Սմբատ Սպարապետ
1208 թ., Կիլիկյան Հայաստան
1276 թ. (զոհվել է Սարվանդիքարի ճակատամարտում)

Սմբատ Սպարապետը կամ Գունդստաբլը (ֆրանսերեն է. նշանակում է գլխավոր զորահրամանատար, սպարապետ) Հեթումյանների տոհմից է, Հեթում Ա թագավորի ավագ եղբայրը: Հայոց սպարապետության գործակալությունը վարել է 1226 թ-ից. շուրջ 50 տարի հմտորեն կազմակերպել է երկրի պաշտպանությունը, մղել բազմաթիվ հաղթական մարտեր (1246 և 1259 թթ-ին՝ Իկոնիայի սուլթանության, 1276 թ-ին՝ Եգիպտոսի սուլթանության և այլ թշնամիների դեմ): 1243 թ-ին, երբ մոնղոլները սպառնում էին ներխուժել Կիլիկյան Հայաստան, Սմբատ Սպարապետը և Կոստանդին պայլը Կեսարիայում մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ կնքել են դաշնագիր: 1246 թ-ին Գունդստաբլը մեկնել է Կարակորում, բանակցել մոնղոլների մեծ խանի հետ՝ Հեթում Ա-ի այցելության և հայ-մոնղոլական դաշնագրի վավերացման պայմանների մասին: 1250 թ-ին վերադարձել է հայրենիք, իսկ 1254 թ-ին Հեթում Ա-ին ուղեկցել է Կարակորում, որտեղ Մանգու մեծ խանի հետ ստորագրվել է նոր դաշնագիր: 
Սմբատ Սպարապետը եղել է Հայոց Գերագույն ատյանի՝ Վերին կամ Մեծ դարպասի (պետության ներքին և արտաքին քաղաքականության հարցերը քննող մարմին) անդամ, մասնակցել պետական գործերին և երկրի կառավարմանը: Մխիթար Գոշի Դատաստանագրքից (1184 թ.) ավելի քան 80 տարի անց՝ 1265 թ-ին, կազմել է իր նշանավոր Դատաստանագիրքը՝ Կիլիկիայի հայկական պետության հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսգիրքը, որը Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է մինչև պետության անկումը (1375 թ.): Մինչ այդ նա հին ֆրանսերենից հայերեն էր թարգմանել Անտիոքի դքսության օրենքների ժողովածուն՝ «Անտիոքի ասիզները»: 
Սմբատ Սպարապետը գրել է նաև «Տարեգիրք» պատմական երկը, որը 951–1272 թթ-ին Մեծ Հայքում, Կիլիկյան Հայաստանում և այլուր տեղի ունեցած քաղաքական դեպքերի համառոտ ժամանակագրությունն է: Աշխատության մեջ հանգամանորեն շարադրել է մոնղոլների հետ ռազմական և քաղաքական կապերը, Հեթում Ա-ի այցը Կարակորում, հայերի արտագաղթը Մեծ Հայքից, դատապարտել է խաչակիրների զավթողական քաղաքականությունը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ: Տեղեկություններ է հաղորդել նաև հայ իշխանների, իշխանապատկան հողերի ու իրավունքների և ներքին հակամարտությունների մասին, որոնք աղոտ պատկերացում են տալիս Կիլիկյան Հայաստանի տնտեսական ու հասարակական-քաղաքական հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին: Երկը հրատարակվել է 1856 թ-ին, Մոսկվայում՝ «Պատմություն Հունաց ի Կոստանդնուպոլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց» վերնագրով: 
Սմբատ Սպարապետի անունով պահպանվել են նաև արձանագրություններ, նամակներ (արժեքավոր է հատկապես 1247 թ-ին Կիպրոսի թագավոր Հենրիխ Լուսինյանին գրած ֆրանսերեն նամակը), չափածո գործեր: Նշանավոր է Սմբատ Սպարապետի «Ի ճաշոց գրիս» (1269 թ.) պոեմը՝ նվիրված Եգիպտոսի սուլթանության դեմ 1266 թ-ին Մառի կիրճում (Սև լեռների շրջանում) հայկական զորաբանակի մղած ճակատամարտին: Զբաղվել է նաև քերականությամբ: 
Սմբատ Սպարապետի պատվերով գրված Ավետարանում (XIII դար, Մատենադարան, ձեռագիր դ 7644) պահպանվել է նրա ձեռագիրը (քերականական շտկումներ, ճիշտ ընթերցանության առոգանության նշաններ): Սմբատ Սպարապետը գրել է խոսակցականին մոտ հայերենով:
Просмотров: 314 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: