 |

 |
| Суббота, 20.12.2025, 10:20 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Календарь |
| « Апрель 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Апрель » 28 » Սննդակարգ
|
| Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:
|
|
Просмотров: 285 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |