Четверг, 26.06.2025, 04:48Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սնունդ
15:33
Սնունդ
Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար: Մարդը սննդի մեջ օգտագործում է բուսական և կենդանական ծագման մթերքներ՝ բնական վիճակում կամ խոհարարական մշակման ենթարկելուց հետո: Սննդամթերքի սննդային, կենսաբանական, էներգիական արժեքները, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային նյութերի և համ ու հոտ տվող  այլ նյութերի (օրգանական թթուներ, աղաղանյութեր, եթերայուղեր, սպիրտներ) պարունակությամբ:
Սպիտակուցը ծանոթ է սովորական հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են: Սպիտակուցով առատ են   միսն ու ձուկը: 
Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման: 
Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: 
Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: 
Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը: 

Սննդամթերքի կալորիականություն
Օրգանիզմում սննդամթերքի օքսիդացման ժամանակ անջատվող էներգիայի քանակը կոչվում է այդ մթերքի էներգիական արժեք կամ կալորիականություն: Սննդամթերքի կալորիականությունն արտահայտվում է կալորիաներով (կալ) կամ կիլոկալորիաներով (1 կկալ = 4,19 կՋոուլ): Սննդամթերքի կալորիականությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությամբ: Վիտամիններն ու հանքային աղերն էներգիական արժեք չունեն: Օրգանիզմում 1 գ ճարպի օքսիդացումից ստացվում է 9,3 կկալ, 1 գ սպիտակուցից՝ 4,1 կկալ, 1 գ ածխաջրերից՝ 4,1 կկալ:
Տարբերում են սննդի բրուտտո (համաքաշ) և նետտո (զտաքաշ) կալորիականություն: Բրուտտոն` սննդի ընդհանուր, իսկ նետտոն յուրացվող մասի կալորիականությունն է: Խառը սննդի դեպքում յուրացվող մասը կազմում է ընդհանուրի մոտ 90%-ը:

Սննդամթերքի պահպանումը
Սննդամթերքը պահպանելու համար անհրաժեշտ է այն պահել սառնարանում և օգտագործել նշված ժամկետներում՝ խիստ հետևելով սանիտարահիգիենային պահանջներին: Սննդամթերքի փչացումը պայմանավորված է միկրոօրգանիզմների կենսագործունեությամբ կամ մթերքի բաղադրության մեջ մտնող որոշ ֆերմենտների ոչ ցանկալի ակտիվությամբ, ինչի հետևանքով մթերքում պարունակվող օրգանական նյութերը քայքայվում են և հանգեցնում մթերքի օրգանոլեպտիկ հատկությունների (հոտ, համ, տեսք) փոփոխությունների: Շուտ են փչանում միսը, ձուկը, կաթը, հատապտուղների մի մասը և այլն, իսկ ավելի ուշ՝ հացահատիկը, ալյուրը, ձավարեղենը, մակարոնեղենը և այլն: Արագ փչանալը հիմնականում պայմանավորված է մթերքի մեջ ջրի բարձր պարունակությամբ:
Մթերքի փչանալը կանխելու և երկար ժամանակ պահպանելու նպատակով այն ենթարկում են հատուկ մշակման՝ պահածոյման: Պահածոյման հիմնական եղանակներն են բարձրջերմաստիճանային մշակումը (մանրէազերծում), սառեցումը, չորացումը, ապխտումը և մշակումը պահածոյող նյութերով՝ կոնսերվանտներով (շաքար, աղ, քացախ և այլն): Այդ բոլոր եղանակները պայմաններ են ստեղծում միկրոօրգանիզմների ոչնչացման և ֆերմենտների քայքայման համար:
Սննդամթերքը ճիշտ պահելու դեպքում պահպանվում են դրանց սննդային և կենսաբանական արժեքները:

Սննդի ռեժիմ
Սննդի ռեժիմը սննդի օրաբաժնի բաշխումն է օրվա ընթացքում: Այն կախված է անհատի տարիքից, օրվա ռեժիմից, աշխատանքի բնույթից ու ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև սննդի ծավալից, կալորիականությունից, որակական կազմից և այլն: Ճիշտ ռեժիմի կարևոր սկզբունքն է սննդի ընդունումը որոշակի ժամերի, որի դեպքում հաստատվում է մարսողական համակարգի գործունեության որոշակի ռիթմ: Ճիշտ չէ միանվագ, մեծ քանակով սնունդ ընդունելը, սնվելու ընդմիջումները 4–5 ժամից գերազանցելը, որով խաթարվում են մարսողական համակարգի հավասարաչափ ծանրաբեռնվածությունը, մարսողության բնականոն շարժընթացները: Առավել նպատակահարմար է սնունդն ընդունել օրական 4 անգամ: Մարսողական համակարգը կարիք ունի օրական 8–10-ժամյա հանգստի, ուստի պետք է ընթրել քնելուց 3 ժամ առաջ: Կարևոր է նաև առանձին սննդամթերքների ճիշտ բաշխումը օրվա ընթացքում: Սպիտակուցներով հարուստ սննդամթերքներն անհրաժեշտ է ընդունել օրվա առաջին կեսին, քանի որ դրանք գրգռում են նյարդային համակարգը, ակտիվացնում նյութափոխանակությունը, երկար են մնում ստամոքսում: Ընթրիքին պետք է օգտագործել առավելապես կաթնաբանջարեղենային թեթև սնունդ, որը հեշտությամբ է յուրացվում:
Ճիշտ ռեժիմը նպաստում է մարսողական համակարգի բնականոն գործունեությանը և սննդի առավել արդյունավետ յուրացմանը:
Սննդի ռեժիմի խախտումները բացասաբար են անդրադառնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, պատճառ դառնում ստամոքսաբորբերի, 12-մատնյա և հաստ աղիների բորբոքումների և այլ հիվանդությունների զարգացման:

Սննդային հավելանյութեր
Սննդային հավելանյութերը բնական կամ սինթետիկ միացություններ են, որոնք սննդամթերքին են ավելացվում արտադրության, պահպանման կամ տեղափոխման ժամանակ, սակայն որպես ինքնուրույն սննդամթերք կամ սննդի բաղադրամաս` չեն օգտագործվում:
Սննդային հավելանյութերը կիրառվում են սննդամթերքի սննդային արժեքի պահպանման, նրա տեխնոլոգիական մշակումը բարելավելու և արագացնելու, պահպանման ժամկետները երկարացնելու, մթերքի հատկությունները (գույն, հոտ, համ, թանձրություն) փոխելու նպատակներով: Դրանք կիրառվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում:
Եվրոպական երկրներում սննդային հավելանյութերը նշանակում են E տառով (E - եվրոպական չափորոշիչ, դա նշանակում է, որ այդ հավելանյութերն ընդունվել են եվրոպական հանձնաժողովի կողմից), և դրանք թվերով չեն կոդավորվում, այլ  ընդգրկվում են սննդամթերքի պիտակի բաղադրամասերի ցանկում:

Սնունդը տարբեր երկրներում
Շատ երկրներում մարդու սննդի օրաբաժինը կազմված է հիմնականում տեղական սննդամթերքներից: Դրանք ավելի էժան են, քան ներկրվածները: Օրինակ՝ Հնդկաստանում, Հարավային Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում հիմնական սննդամթերքը բրինձն է: Հյուսիսարևմտյան Չինաստանում ավելի շատ ուտում են արիշտա և ցորենի ալյուրից պատրաստված բուլկիներ: Կենտրոնական և Հարավային Ամերիկայում հիմնական սննդամթերքը պատրաստում են եգիպտացորենից: Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում սննդի հիմնական մասը կազմում են կարտոֆիլն ու ցորենը:
Просмотров: 286 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: