Четверг, 26.06.2025, 04:46Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Апрель » 28 » Սուդան
15:57
Սուդան
Սուդանը պետություն է Աֆրիկայի հյուսիս–արևելքում: Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են 300–1000 մ բարձրությամբ սարավանդները: Հյուսիսում Լիբիական և Նուբիական անապատներն են, արևմուտքում՝ Դարֆուր և Կորդոֆան սարավանդները: Արևելքն ավելի բարձրադիր է, այստեղ են գտնվում Կենտրոնաաֆրիկյան բարձրավանդակի (ամենաբարձր կետը՝ Կինիետի լեռ, 3187 մ) ճյուղավորումները և Կարմիրծովյան լեռները: Ընդերքում կան նավթի, պղնձի, ոսկու, քրոմի, երկաթի, մանգանի, մարմարի պաշարներ:
Երկիրն ամբողջությամբ գտնվում է տաք գոտում, օդի ջերմաստիճանը մշտապես բարձր է 20օC-ից: Կլիման հյուսիսում արևադարձային է՝ տաք ու չոր, հարավում՝ մերձհասարակածային մուսսոնային, որտեղ տեղումները տարվա ընթացքում խիստ անհավասարաչափ են (ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր): Անապատներում հաճախ են փոշու փոթորիկները (խաբուբ): Մշտական հոսք ունեցող միակ գետը Նեղոսն է: Հարավում տարածված են սավաննաները, որոնք տեսակային կազմով (բաոբաբ, ակացիա և այլն) ամենահարուստն են երկրագնդում:
Սուդանի տարածքում մարդը բնակվել է դեռևս քարի դարում: Մ.թ.ա. III – մ.թ. I դարերում ձևավորվել է ինքնատիպ քաղաքակրթություն, որը բարերար ազդեցություն է գործել հարևան ժողովուրդների վրա: Ստեղծվել է առաջին այբուբենն Աֆրիկայում, զարգացել է շինարարական արվեստը, գիտութունը (աստղագիտություն, մաթեմատիկա, բժշկություն, աշխարհագրություն): 
Սուդանի տարածքում V դարից առաջացել են մի քանի քրիստոնեական պետություններ, իսկ VII դարում՝ Եգիպտոսի նվաճումից հետո, սկսվել է արաբների ներթափանցումը նաև Սուդան, և XVI դարում կազմավորվել են Սենար, Դարֆուրյան սուլթանություն ու այլ մահմեդական պետություններ: 1820–22 թթ-ին Սուդանի տարածքը գրավել է եգիպտական տիրակալ Մուհամեդ Ալին, իսկ 1890-ական թվականներից սկսվել է Մեծ Բրիտանիայի ներթափանցումը Սուդան: 1899–1955 թթ-ին Սուդանը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է հռչակել 1956 թ-ի հունվարի 1-ին: 1972 թ-ին երկրի հարավը նույնպես ստացել է ինքնավարություն, որով ավարտվել է 17-ամյա պատերազմը: 1986 թ-ին ձևավորվել է կոալիցիոն կառավարություն, իսկ 1989 թ-ին երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, և իշխանության գլուխ է անցել Ազգային փրկության հեղափոխության հրամանատարության խորհուրդը:
Բնակչության ավելի քան կեսը արաբներ են, բնակվում են նաև նուբիացիներ, բեջաներ և այլք: Հավատացյալների 70 %-ը մահմեդականներ են, կան քրիստոնյաներ, շատերը պահպանել են տեղական հավատալիքները: 
Խոշոր քաղաքներն են Խարտումը, Օմդուրմանը, Հյուսիսային Խարտումը, Պորտ Սուդանը: 
Բնակչության հիմնական զբաղմունքը դարեր շարունակ եղել և մնում է երկրագործությունը: Մշակվում է երկրի տարածքի ընդամենը 3 %-ը, անհրաժեշտությունից ելնելով` հերկվել են սավաննաները: Մշակում են ջերմասեր բույսեր՝ եգիպտացորեն, բատատ, բամբակենի, մանգո, քնջութ, գետնանուշ: Կորդոֆան սարավանդում հավաքում են արաբական խեժ: Համաշխարհային շուկայում Սուդանը բամբակի և արաբական խեժի հիմնական մատակարարներից է: 
Երկրում գործում են տեքստիլ, կաշվի, կոշիկի, նավթավերամշակման, օճառի արտադրության ձեռնարկություններ:
Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե քանդակագործությունը, կավե արձանիկների, կաշվե իրերի պատրաստումը, գեղարվեստական հյուսքը:

Հայերը Սուդանում
Աֆրիկյան այս երկրում հայերը հաստատվել են XIX դարի վերջին: Հայ համայնքը լիարժեք ազգային կյանքով ապրել է Սուդանի անկախացումից հետո: Կանոնավոր գործել են ազգային կառույցները՝ եկեղեցի, դպրոց, բարեգործական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ: Ներկայումս Սուդանում հայեր գրեթե չեն մնացել, Ռազմական հեղաշրջումից հետո նրանք արտագաղթել են առավելապես Մեծ Բրիտանիա, Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա: 
Просмотров: 263 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: